Սելենա Գոմեսը սուրբծննդյան արձակուրդներն անցկացնում է առանց Ջասթին Բիբերի։ Զույգը որոշել է փոքր-ինչ հանգստանալ միմյանցից։ Սելենան առանց սիրելիի վայելում է տոները։ Չորեքշաբթի 25-ամյա երգչուհին մասնավոր ինքնաթիռով Մեքսիկա է ուղևորվել ընկերուհիների ընկերակցությամբ։ Աղջիկները վայելում են արևը դեպի օվկիանոս տեսարան ունեցող առանձնատանը՝ երկրպագուներից ու պապարացիներից հեռու։
Աղբյուրները հայտնում են, որ Ջասթին Բիբերին վերջերս տեսել են հայրենի Կանադայում։ Ըստ ամենայնի՝ երաժիշտը Սուրբ Ծնունդը նշել է ընտանիքի հետ։
Տևական ընդմիջումից հետո վերջերս նրանք վերականգնել էին հարաբերությունները։ Թվում էր՝ նրանք տոները միասին կանցկացնեն, սակայն զույգը որոշել է Սուրբ Ծննդի նախօրեին դադար տալ հարաբերություններին։