Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

ԱԺ-ն որոշեց․ Ռուսական պետհամարանիշներով մեքենաները այլևս անձեռնմխելի չեն

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում քննարկվում էր «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը:

Այս նախաձեռնության նպատակը հիշյալ օրենքը ԵԱՏՄ անդամ երկրների օրենսդրությանը համապատասխանեցնելն է: Օրենքի նախագիծը հանձնաժողովում ներկայացնող ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը հայտնեց, որ պայմանավորվածություն կա, որ ԵԱՏՄ անդամ երկրները այն պետք է ընդունեն միաժամանակ, բայց, օրինակ, Ռուսաստանում օրենքը դեռևս կառավարությունում է, և Հայաստանը փաստորեն մի քայլ առաջ է, քանի որ այն արդեն անցել է բոլոր ընթացակարգերը և մնում է, որ ընդունվի ԱԺ-ի կողմից: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այս նախաձեռնությանը, բայց որոշվեց, որ այն չի մտնի 2018թ. հունվարի 15-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգ, այլ կսպասեն մինչև ԵԱՏՄ անդամ մյուս երկրներն էլ զուգահեռաբար հասնեն նույն վիճակի:

Հանձնաժողովի նիստում Վարդան Եղիազարյանը անդրադարձավ հասարակական հնչեղություն ունեցող մեկ այլ հարցի, որը տևական ժամանակ հուզում է բազմաթիվ ավտովարորդների: Խոսքը արտասահմանյան պետհամարանիշներով կատարվող խախտումների մասին է: Քիչ չեն դեպքերը, երբ ռուսական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդները ցուցադրաբար խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները՝ դրանով ի ցույց դնելով իրենց գերազանցությունը և անպատժելիությունը հայկական համարանիշներով մեքենաների վարորդների նկատմամբ:

Փոխոստիկանապետ Եղիազարյանը տեղեկացրեց, որ ընդունվել և գործողության մեջ է դրվել արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաների կողմից կատարված ճանապարհային երթևեկության կանոնների համար սահմանված տուգանքների գանձման և վճարման նոր կարգ: Ըստ այդ կարգի՝ տեսախցիկների և արագաչափերի կողմից արձանագրված խախտումների մասին տեղեկությունները ուղարկվում են սահմանային անցակետեր, և երբ խախտում կատարած մեքենան հատում է սահմանը, ապա մեքենայի սեփականատերը պետք է վճարի իր կողմից կատարված խախտման համար սահմանված տուգանքները: Եթե մեքենայի վարորդը հայտարարում է, որ ի վիճակի չէ այդ գումարը վճարել, նրան հնարավորություն է տրվում լքել Հայաստանը՝ մի պայմանով, որ հաջորդ անգամ Հայաստանի պետական սահմանը հատելիս նա պետք է վճարի այդ գումարը մուտքի թույլտվություն ստանալու համար: Այդ ընթացքում վճարվելիք տուգանքի վրա կիրառվում են տույժեր:

Երբ հանձնաժողովի անդամ Ֆելիքս Ցոլակյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս կարգը վերաբերո՞ւմ է նաև իրանցի վարորդներին, ովքեր Հայաստանի տարածքը օգտագործում են որպես տարանցիկ, փոխոստիկանապետը պատասխանեց, որ կարգը վերաբերում է բոլոր արտասահմանյան համարանիշներով մեքենաներին առանց բացառության: Ցոլակյանը նկատեց, որ Եվրամիության անդամ երկրներում նման կարգ գոյություն չունի, որովհետև եթե բելգիական համարանիշներով մեքենայի սեփականատերը խախտում է կատարում Գերմանիայում, նրանից որևէ մեկը տուգանք չի գանձում:

Նախկին փոխոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ ըստ էության անդրադարձավ մեկ այլ հարցի. խոսքը արտասահմանյան, բայց կեղծ համարանիշների մասին է: Ըստ Սարգսյանի՝ արդեն վեց ամիս Երևանում երթևեկում է G 777777 համարանիշներով մեքենա, որը ցուցադրաբար խախտում է երթևեկության կանոնները, և նրան որևէ մեկը չի կանգնեցնում, չի տուգանում. «Ես չգիտեմ, թե դա ում եղբոր տղան է, ով է նրա քեռին, դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, բայց փաստն իսկապես տհաճ է»:

Փոխոստիկանապետը կոնկրետ այս համարանիշներին չանդրադարձավ, որովհետև բոլորի համար էլ պարզ է, որ Հայաստանում կան անձեռնմխելիներ, որոնք իրավունք ունեն չհետևելու օրենքներին: Իսկ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը և չտուգանվելը ուղղակի մանկական զվարճանք է, որից երեխաներին չի կարելի զրկել: Երեխաները Հայաստանում սրբություն են, հատկապես բարձրաստիճան պաշտոնյաներինը:

Լուսանկարը՝ ArmLur.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում