Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հեռախոսով քննարկել են Երուսաղեմի խնդիրը՝ կապված Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հետ։ Այս մասին հայտնել է Էրդողանի վարչակազմի աղբյուրը։
Բանակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են քաղաքի ներկայիս կարգավիճակի պահպանման կարևորությունը, քանի որ այն սուրբ է հանդիսանում երեք համաշխարհային կրոնների համար և առանցքային դեր խաղում տարածաշրջանի կայունության մեջ։
Բացի այդ, զրուցակիցները պայմանավորվել են անձնական հանդիպում անցկացնել մոտ ժամանակներս։
Թրամփը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և դեսպանատունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու հանձնարարությամբ հանդես էր եկել դեկտեմբերի 6-ին։