Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում, վաղը «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրըկալի «Սաութհեմփթոնին»: Ըստ dailystar պարբերականի դաշտի տերերը հանդիպումը կսկսեն 4-2-3-1 դասավորությամբ:
Մասնավորապես, դարպասում կլինի Դե Խեան, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Ջոնսն ու Լինդելոֆը: Աջ եզրում կխաղա Յանգը, իսկ ձախից՝ Շոուն: Որպես հենակետային կիսապաշպաններ կգործեն Պոգբան ու Մատիչը, իսկ եթնահարձակվողի դիրքում կլինի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Լինգարդը կխաղա կիսապաշտպանության աջ, Ռեշֆորդը՝ ձախ եզրում:
Կենտրոնական հարձակվողի դիրքում կգործի Իբրահիմովիչը: