Armtimes.com-ի փոխանցմամբ՝ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդինը՝ 17-ամյա Ռազմիկ, որը մեղադրվում էր ամիսներ առաջ 58-ամյա Վալերի Թորոսյանին մահացու վրաերթի ենթարկելու մեջ չի պատժվի. նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Սույն գործով ստացվել է հանձնաժողովային դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը՝ համաձայն որի Ռազմիկ Դանիելյանը ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ չի տվել:
Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ քրեական գործը կարճվել է: