Tuesday, 23 04 2024
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է կաշառքով վարորդական իրավունքի վկայական ստանալու փաստով քննված քրգործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև կաշառքի միջնորդության դեպքեր: Արդյունքում մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցներին և կաշառքի միջնորդություն կատարած անձին: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ Շ. Մակոյանը «B» և «C» կարգերի վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ Հայկ Մամիկոնյանին, ով առաջարկել է իր միջոցով պաշտոնատար անձանց կաշառք տալու դեպքում կազմակերպել հիշյալ վկայականի ստացումը: Շ. Մակոյանն այդ մասին հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը: 07.11.2017թ.-ին ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Շ. Մակոյանը և Հ. Մամիկոնյանն այցելել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժին, որտեղ Շ. Մակոյանը 160.000 ՀՀ դրամ գումար է փոխանցել Հ. Մամիկոնյանին: Վերջինս հիշյալ գումարից 30.000 ՀՀ դրամով կատարելով պետական վճարումները` մնացած 130.000 ՀՀ դրամը փոխանցել է նշված բաժնի թղթակցությունների խմբի տեսուչ Արմեն Մկրտչյանին` կաշառքի գումարը նրա օժանդակությամբ նույն բաժնի մեկ այլ պաշտոնատար անձի տալու նպատակով:

Ա. Մկրտչյանը, վերացնելով անձամբ կաշառատուից գումարը ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, օժանդակելով իր գործընկեր, Երևանի հաշվառման-քննական բաժնի վարորդական իրավունքի վկայականների հատկացման բաժանմունքի տեսուչ Գոռ Քոչարյանի կողմից կաշառք ստանալուն, վերցրել և նրան է փոխանցել կաշառքի գումարը:

Արդյունքում, թեպետ Շ. Մակոյանը չի կատարել գործնական քննության հարցաշարում ընդգրկված գործողությունները և թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ, քննությունն ընդունող տեսուչ Գ. Քոչարյանը ստացած կաշառքի դիմաց նրան գնահատել է դրական: Բացի այդ, հիշյալ տեսուչը շահադիտական նպատակով կազմել է գործնական քննության արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրություն, որում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե, իբր, Շ. Մակոյանը քննության ընթացքում ճշտությամբ կատարել է նախատեսված 8 գործողությունները: Արդյունքում` հիշյալ կեղծ արձանագրության հիման վրա վարորդական հմտություններին չտիրապետող Շ. Մակոյանը ստացել է «B» և «C» կարգերի վարորդական իրավունքի վկայական:

Այսպիսով, Շ. Մակոյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու նպատակով նրանից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Գոռ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Կաշառք ստանալուն օժանդակելու համար տեսուչ Արմեն Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ կաշառքի միջնորդության համար Հայկ Մամիկոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով:

Երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացանող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում