Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի եղբայրը՝ Ռաֆայել Ալեքսանյանն իր դժգոհությունն է հայտնել 2017 թվականի հայաստանի 10 լավագույն մարզիկների քվեարկության վերաբերյալ: Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ծիծաղելի է նայել Հայաստանի տաս լավագույն մարզիկների ցանկին։ Նրանցից շատերը արժանի չէին գտնվելու տասնյակի մեջ, ավելին քան Օլիմպիական խաղերի մեդալակիր, ծանրամարտիկ Գոռ Մինասյանը, ով այս տարի նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ և մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը, կամ Լևան Բերիանիձեն և Գեորգի Կետոևը, որոնք ըմբշամարտի Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում նվաճեցին բրոնզե մեդալներ։
Ինչ վերաբերվում է Հայաստանի լավագույն մարզիկին, կասեմ, որ Արթուր Ալեքսանյանը այս չորս տարիների ընթացքում եղել է լավագույնը և այս տարի ևս արժանի էր լավագույնը լինելու։ Զարմանալի է, որ չորս տարի անընդմեջ UWW – ի համաշխարհային վարկանիշային աղյուսակում լինելով առաջինը, իր երկրում երկրորդն է։ Ես շատ հարգում եմ Հենրիկ Մխիթարյանին, բայց նա չպետք է գտնվեր այս տասնյակում։ Նա անկասկած Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստն է, բայց իր երկրի համար ոչինչ չի նվաճել, որ արժանանար լավագույն տասնյակում գտնվելուն։
Այն, որ նա ճանաչում է բերել մեր երկրին, չի նշանակում, որ պետք է հայտնվեր Հայաստանի տաս լավագուն մարզիկների ցանկում։ Այս նույն տրամաբանությամբ տասնյակում կարող են ընդգրկվել աշխարհահռչակ նկարիչներ, դերասաններ, շոու-բիզնեսի աստղեր, ինչպես նաև մարզիկներ Գեղարդ Մուսասին ու Դավիթ Խաչատրյանը և անգամ Դան Բիլզիրյանը, չէ որ նա պոկերի աշխարհի չեմպիոն է»-,գրել է Արթուր Ալեքսանյանի եղբայրը»: