Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հրաչյա Ռոստոմյանը վերընտրվեց

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի 2017 թվականի ամփոփիչ նիստում տեղի ունեցան ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրություններ: ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը միաձայն վերընտրվեց պաշտոնում: Ֆեդերացիան կրկին կունենա չորս փոխնախագահ՝ Արա Պողոսյան, Վահագն Հարությունյան, Ջեկ Գալաջյան և Սուրեն Զոհրաբյան: Պողոսյանը, Հարությունյանն ու Զոհրաբյանը վերընտրվեցին իրենց պաշտոններում, իսկ Ջեկ Գալաջյանն առաջին անգամ դարձավ ՀԲՖ փոխնախագահ: Նշվեց, որ ԱՄՆ-ում բնակվող Ջեկ Գալաջյանը մեծ ծավալի աշխատանք է կատարում Հայաստանում մանկապատանեկան բասկետբոլը զարգացնելու ուղղությամբ: ՀԲՖ-ն ունեցավ նաեւ նախագահության նոր կազմ. Հրաչյա Ռոստոմյան, Վահագն Հարությունյան, Արա Պողոսյան, Արթուր Նազարյան, Վարդան Խաչատրյան, Աննա Թադեւոսյան, Կարեն Գիլոյան, Վազգեն Միքայելյան, Սուրեն Զոհրաբյան, Ջեկ Գալաջյան։

Նիստի ընթացքում հաշվետվությամբ հանդես եկավ ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը՝ ներկայացնելով ընթացիկ տարում կատարած աշխատանքները: ՀԲՖ փոխնախագահ Վահագն Հարությունյանը խոսեց 2018 թվականի ծրագրերի մասին:

Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ 2018 թվականը լինելու է նոր մարտահրավերների տարի.

«Վերջին տարիներին զգալիորեն ավելացել են հավաքական թիմերի մասնակցությամբ հանդիպումները միջազգային ասպարեզում, իսկ այժմ ավելացնում ենք նաեւ տեղական առաջնություններ։ Մի շարք տարիքային խմբերում 2018 թվականին կունենանք կանոնավոր առաջնություններ: Խաղերի քանակը մի քանի անգամ ավելանալու է, եւ ամբողջ տարին ֆեդերացիան աշխատելու է բավականին ծանրաբեռնված ռեժիմով: Խաղերին զուգահեռ շարունակվելու են մրցավարների և մարզիչների որակավորումը բարձրացնելու աշխատանքները, ինչը շատ կարեւոր է: Վստահ եմ, որ պատվով դուրս կգանք: Առիթից օգտվելով ցանկանում եմ նաեւ շնորհավորել բասկետբոլի աշխարհի բոլոր անձանց Նոր տարին և Սուրբ ծնունդը»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում