Իզմիրի «Ալթինյագ» ընկերությունը, որը բուսական յուղ է արտադրում և Թուրքիայի ու Եվրոպայի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից է, ղեկավարության միաձայն որոշմամբ 34 մլն դոլարով վաճառվել է Sodrugestvo Group ընկերությանը: Այս մասին հայտնում է DHA գործակալությունը:
Sodrugestvo Group-ի տերն Ալեքսանդր Լուցենկոն է՝ ռուսական բանակի նախկին գեներալ:
Դեռևս 2017 թ. նոյեմբերին «Ալթինյագի» և Sodrugestvo Group-ի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել թուրքական ընկերությունը ռուսներին վաճառելու մասին, Մտադրւթյան մասին նամակ է գրվել (նամակ, որտեղ գնորդը հայտնում է ընկերությունը գնելու իր մտադրության մասին):
«Ալթինյագը» և Sodrugestvo Group-ը 2015 թ. 4 մլն դոլարի կոմերցիոն պայմանագիր են ստորագրել, իսկ 2017 թ.՝ 16 մլն դոլարի: