Իրանը հինգշաբթի պաշտոնապես սկսել է Մեշհեդ-Զահեդան երկաթուղու շինարարությունը, որը Միջին Ասիայի երկրները կմիացնի Հնդկական օվկիանոսի ափամերձ տարածքին: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Մեշհեդ-Զահեդան մայրուղին ապագա երկաթուղու մասն է, որը կմիացնի Միջին Ասիան իրանական Հնդկական օվկիանոսի ափամերձ տարածքում գտնվող Չաբահար նավահանգստին: Այն Չաբահար նավահանգիստը կմիացնի մինչև Եվրոպա երկաթուղիների միասնական շղթային»,- նշել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին:
3 տարի առաջ ավարտվել է նոր 900-կիլոմետրանոց երկաթուղային միջանցքի սարքավորումը Հյուսիս-Հարավ երթուղում: Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի համատեղ ջանքերով Զարգացման Ասիական և Իսլամական բանկերի աջակցությամբ ճանապարհ է կառուցվել: Հիմա մնացել է այդ միջանցքը երկարացնել մինչև Չաբահար՝ Միջին Ասիայի երկրներին ելք տալու համար, որոնք արդեն կապված են Եվրոպայի հետ, դեպի Հնդկական օվկիանոս երկաթուղով: Այդպիսով նախատեսվում է ավելի կարճ ելք կառուցել դեպի Հնդկական օվկիանոս և Եվրոպայի համար:
Ղազախստան-Թուրքմենստան-Իրան ճամապարհի կառուցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2007 թ., աշխատանքները սկսվել են 2009 թ. և վերջացել են 2014 թ.: