Friday, 19 04 2024
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել

Ծառուկյանն ամրացնում է դիրքերը, Կարեն Կարապետյանը՝ չեզոքացնում. Գյումրիի կոնտրաստը

Վարչապետ Կարեն Կարապետյանը թերևս ամենից հաճախ ու պերճախոս Գյումրիի մասին է խոսում, ամեն առիթով հանրապետության երկրորդ քաղաք է այցելում: Կարապետյանը խոսում է Գյումրիում կատարվող կամ կատարվելիք ինչ-որ անհասկանալի ներդրումների մասին: Եթե հավատանք Կարապետյանի խոսքերին, մենք պետք է ականատես լինենք միանգամայն այլ՝ աղքատությունը հաղթահարող և զարգացման ռեսուրս ունեցող Գյումրիի: Սակայն Գագիկ Ծառուկյանի ընդամենը մեկ այցը Գյումրի բավարար էր, որպեսզի բացահայտվի կոնտրաստը, իսկ ավելի ստույգ՝ վարչապետի խոսքերի սնանկությունը:

Ահավոր էր տեսնել հարյուրավոր, հազարավոր գյումրեցիների խեղճությունը, երբ նրանք երեկ  Ամենափրկիչ եկեղեցու մոտ սպասել են գործարարին՝ վերջինիս թերևս վերապահելով «փրկչի» կարգավիճակ: Ինչո՞ւ է նվազելու փոխարեն ամեն տարի աճում Ծառուկյանից օժանդակություն ակնկալող գյումրեցիների թիվը, մեծահարուստ պատգամավորն արձագանքել է. «Քանի գնալով պետք է քանակը ավելանա, որ եթե տնտեսական աճ չկա, ժողովրդի վիճակի բարելավում չկա, այսօր ժողովրդի բարելավումը պետք է մարդը զգա իր ընտանիքում, իր առօրյայում, իր սառնարանի դուռը բացելուց, իր երեխաների ապրելակերպից: Հիմնական խնդիրը սա է, մենք պետք է կարողանանք միասնական լինենք, ոչ թե թշնամաբար՝ Ծառուկյանն ասաց… վայ, Ծառուկյանը ստորակետը բաց թողեց: Իմ գործընկերներին ասում եմ՝ հարգելի՛ գործընկերներ, քաղաքական պատկանելությունը կապ չունի: Որ կուսակցությունից ուզում է լինի՝ ծանր ապահովված է՝ օգնեք: Մեր բոլորի մոտեցումը սա պետք է լինի»: Այս դեպքում դժվար է չհամաձայնել Գագիկ Ծառուկյանի հետ, որովհետև նա հանրամատչելի հայերենով բացահայտել է կառավարության թվային մանիպուլյացիայի բլեֆը, տնտեսական զարգացման սնանկությունը:

Ծառուկյանը հայտարարել է՝ Գյումրիին 100 միլիոն դրամ է հատկացնում, որպեսզի սոցիալապես անապահովներն էլ կարողանան Ամանորը նշել: Գագիկ Ծառուկյանի արածն, անշուշտ, դրվատելի արարք է, որը, սակայն, բացահայտում է մեր քաղաքական համակարգի մեկ այլ անոմալիա:

Ֆորմալ առումով «Ծառուկյան» դաշինքն ընդդիմություն է, իսկ Գագիկ Ծառուկյանը՝ ընդդիմության առաջնորդ: Դասական իմաստով ընդդիմության ֆունկցիան չէ սեփական ռեսուրսների, գրպանի հաշվին անորակ կառավարության հետևանքները վերացնելը: Ընդդիմադիր կուսակցության առաքելությունը հասարակության դժգոհ հատվածի ինստիտուցիոնալ կազմակերպումն է՝ կառավարության քաղաքականությունը կամ հենց կառավարությունը փոխելու նպատակով:

Փաստորեն Ծառուկյանը տրամագծորեն հակառակն է անում՝ հասարակությանը պայքարի տանելու փոխարեն խլացնելով, բթացնելով մարդկանց ցասման ձայնը: Մյուս կողմից՝ Ծառուկյանը թերևս հրաշալի հասկանում է, որ Հայաստանում հասարակությունը ոչինչ չի որոշում, և իր քայլով ներհամակարգային խնդիր է լուծում՝ բացահայտելով, որ Կարեն Կարապետյանի կաբինետի փաստացի չգոյության պայմաններում ինքն է կատարում վերջինիս ֆունկցիան:

Ծառուկյանի երեկվա այցը Գյումրի մահացու հարված էր Կարեն Կարապետյանի քաղաքական հեղինակությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում