Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Փողոց դուրս գալ՝ չի նշանակում զենք կիրառել․ պետք է դիմել վճռական քայլերի՝ գործադուլներ անել, ճանապարհներ փակել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ, լիբանանահայ Թորոս Սեֆիլյանը՝ Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը (Լիբանան, Բեյրութ):
– Պարոն Սեֆիլյան, Դուք ծանոթ եք Ժիրայր Սեֆիլյանի վերջին հայտարարությանը, որում անդրադարձել էր ԱԱԾ-ի կողմից ԱՄՆ հայ քաղաքացու վերաբերյալ հայտարարությանը։ Սեֆիլյանը կոչ էր արել չընկճվել ու շարունակել պայքարը ավելի նոր թափով։ Ձեր կարծիքով՝ նման պայքարն արդյոք կարո՞ղ է արդյունավետ լինել այս փուլում։

– Անկեղծ ասած, որքան էլ մեզ թվա, որ պայքարները անիմաստ են կամ ուշանում են, կամ սպասված արդյունքը չեն տալիս, նման բան չկա։ Օրը կգա, և ամբողջ հայ ժողովուրդը մեծ զարմանք կապրի, քանի որ պայքարը հաջող արդյունք է ունենալու։

– Այսինքն՝ շատ արագ արդյունքնե՞ր ենք տեսնելու։

– Հայաստանն արդեն 25 տարուց ավելի ուշացել է հայ ժողովրդի կողմից բոլոր հնարավորությունները կյանքի կոչելուց։ Ես շատ եմ ցավում, որ 25 տարի անց Հայաստանի իշխանությունների վրա ավելի մեծ ազդեցություն ունեն միջազգային քաղաքական կարծիքները, այլ պետությունների որոշումները, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու ողջ հայ ժողովուրդը։ Մեր պայքարը ինչպես եղել է, կա և շարունակվելու է, բայց ամենացավալին այն կլինի, եթե մենք չկարողանանք մեր ձեռքով, մեր պայքարով կյանքի կոչել մեր նպատակներն ու հաղթանակած դուրս գալ, այլ զուգահեռ ուրիշ պետություններ որոշեն մեր ճակատագիրը։ Եվ դա անելու են՝ վաղ թե ուշ, մենք ուզենք թե չուզենք։ Այս համակարգը պետք է վերացվի, այս համակարգը գոյատևելու իրավունք չունի, այս համակարգը ոչ միայն հայ ժողովրդի ըմբոստ մի խմբի կողմից է անընդունելի համարվում, այլև այլ երկրները նույնպես չեն ուզում, որ այս տարածաշրջանում նման համակարգ ունեցող երկիր լինի։ Դրա համար շատ շուտ կարող ենք տեսնել նման համակարգի վերացումը, որին ես հավատում եմ։ Մյուս կողմից՝ ես չէի ցանկանա, որ դա այդ ձևով լիներ։ Ես կցանկանայի, որ դա մեզ հաջողվեր իրականացնել, ու դա տեղի ունենար Արևմուտքի կամ այլ առողջ պետությունների հետ համագործակցությամբ, ոչ թե մեր կամքից անկախ՝ նրանք կարողանային մեր երկրում բան փոխել։ Դա կստացվի բոլորովին այլ բան, այլ ուղղությամբ կտանի պետության ներկան ու ապագան։

– Կարծում եք, որ պայքարի բոլոր ուղիներն ու ճանապարհները սպառվա՞ծ են։ Ի վերջո, փորձը կարծես ցույց տվեց, որ զենքի կիրառմամբ էլ չի ստացվում համախմբել հասարակությանը, գուցե պայքարի ա՞յլ եղանակ պետք է առաջարկել հասարակությանը։

– Մենք չենք ասում, որ միայն զենքով կա այս վիճակից դուրս գալու տարբերակ։ Շատ գեղեցիկ տարբերակ կա, բայց ոմանք վախենում են, ոմանք հավակնությունների հիվանդությամբ են տառապում, որ չեն միավորվում։ Ամենագեղեցիկ ուժը ժողովրդի համախմբումն է և պայքարի դուրս գալը, և ես հավատում եմ, որ դա մեզ այս փոսից դուրս կբերի, երբ մեր ժողովուրդը դուրս գա փողոց։ Փողոց դուրս գալ՝ չի նշանակում զենքի դիմել, դուրս գալ փողոց՝ նշանակում է միահամուռ ու վճռական քայլերի դիմել՝ գործադուլներ անել, ճանապարհներ փակել։ Սա ժողովրդի իրավունքն է, որն ամրագրված է նաև Սահմանադրության մեջ։

Ժողովուրդը կա՛մ տեղյակ չէ իր իրավունքներից, կա՛մ էլ չգիտեմ, թե ինչով է տառապում, որ չի դիմում նման վճռական քայլի՝ փողոցով հարցեր լուծելու տարբերակին։ Նորից եմ կրկնում՝ փողոց դուրս գալ՝ չի նշանակում անպայման զենքի դիմել։ Պատկերացրեք, եթե 200-300 հազար մարդ որոշի, որ փողոց է դուրս գալիս, իրավիճակը կարող է փոխվել։ Բայց այս անգամ թիվն ու որակը պետք է մեծ լինեն։ Այդ ժամանակ դուք կտեսնեք, թե որքան արագ ժողովրդին կհաջողվի լուծել իր հարցը։ Սա մեր իրավունքն է՝ դուրս գալ փողոց, փակել ճանապարհները և պահանջատեր լինել մեր իրավունքներին։ Եթե մի անգամ մեր ժողովուրդը, հավատալով, դա իրականացնի, մենք հսկայական թե՛ ժամանակ կշահենք, թե՛ ուրիշ իրարանցումներից զերծ կմնանք։

– Ինչո՞ւ է հասարակությունը գերադասում ընտրակաշառք վերցնել, բայց ընդդիմությանը չաջակցել։ Չե՞ք կարծում, որ կա վստահության պակաս նաև ընդդիմության նկատմամբ։

– Անշուշտ, տեսնում եմ։ Իհարկե, մեծամասնությունը ո՛չ իշխանությանն է վստահում, ո՛չ էլ ընդդիմությունը։ Եթե խոսքը խորհրդարանի ներսում գտնվող ընդդիմության մասին է, ես նրանց մասին չէի նախընտրի խոսել, քանի որ իրենք իրենց ընդդիմություն են հռչակել, մտել այդ ծուղակը, իրենք էլ շատ լավ գիտեն, որ այդ ճանապարհը ոչ մի տեղ իրենց չի հասցնելու։ Ժողովուրդը դա տեսնում է, ուստի այդպիսի ընդդիմությանն ինչպե՞ս աջակցի։ Գալով մյուս ընդդիմությանը, որ բուն ընդդիմությունն է այսօր, բանտերի ներսում 85-89 քաղբանտարկյալ է, ընդդիմության կորիզը բանտարկված է, իհարկե ոչ բոլորն են բանտարկված, Հայաստանում և Սփյուռքում կան նրանց բազում համակիրներ, բայց կորիզը գտնվում է բանտում, և ժողովուրդն այդ ընդդիմությանը շատ ավելի է հավատում, իշխանությունները մարդկանց այնքան վայրագորեն սկսեցին վերջին 4-5 տարիներին բռնել-ձերբակալել, ժողովուրդը՝ հակառակ նրան, որ վստահում է, հավատում այդ ընդդիմությանը, բայց մարդիկ վախենում են։

– Եթե հավատային, չէի՞ն համախմբվի։

– Այս համակարգը ժողովրդին հետևողականորեն աղքատացրեց, և սա է բուն պատճառը, որ մեր ժողովուրդը և երկիրն այս վիճակին են հասել։ Մարդիկ որքան աղքատանում են, այնքան ավելի պետք է դժվարանա պայքարներին մասնակցելն և ընդվզելը։ Բայց կգա մի օր, որ դանակը ոսկորին կհասնի և արդեն գրեթե ոսկորին է հասել, ավելի վտանգավոր դեպքեր կլինեն, և այդպիսի դեպքերի դեմը որակյալ ընդդիմությունը պետք է կարողանա առնել, պայքարի ուղին պահելով՝ հասնել հաղթանակի, հաջողության, որ այդ ընթացքում այլ վնասներ ժողովրին և երկրին չլինի։ Եվ շատ ավելի լավ է այս փոսից մեզ հաջողվի դուրս բերել երկիրը, քան արտաքին ուժերին՝ մասնավորապես Արևմուտքին։

– Հիմա «Հայկական վերածննդի» անդամները դիմել են կաթողիկոսներին՝ միջնորդելու ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Ի՞նչ ակնկալիքներ կան։

– Ոչ մի ակնկալիք չունեմ և նման նամակներին կողմ չեմ, բայց քանի որ մեծամասնությունը կողմ էր, դիմեցին, իսկ իմ անձնական կարծիքը միշտ եղել է այն, որ ես այսպիսի նամակներին դեմ եմ եղել։ Եթե այս երկու կաթողիկոսները ազնիվ և գիտակից էին, թող անդրադառնային, թե ինչ է կատարվում երկրի ներսում։ Որևէ ակնկալիք չունեմ։ Օրինակ՝ վերջին համաժողովին Արամ Ա-ն հոյակապ ճառ ունեցավ, բայց վերադարձավ Բեյրութ և մոռացավ, թե ինչ էր ասում Երևանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում