28-ամյա մոդել Քարեն Ստելլա Վոնգը Սինգապուրից ընկերների հետ գնացել է պարելու և երգելու ակումբ-կարաոկե բարում: Սիրելի երգը կատարելիս նա հանկարծ զգացել է, որ չի վերահսկում իր մարմնի աջ մասը և ընկել է: Աղջկան հիվանդանոց են տարել, 2 օր անց նա մահացել է: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ աղջիկն ընտանիքում միակ երեխան է եղել և շվայտ կյանք է վարել:
Մայրը մինչև հիմա շոկի մեջ է տեղի ունեցածից: Նրան թվացել է, որ աղջիկը լիովին առողջ է: Իսկ հայրը, երբ իմացել է, որ իր դստերն այլևս փրկել չի լինի, որոշել է նրա օրգանները նվիրաբերել ուրիշ մարդկանց փրկության համար: Արդյունքում Քարենի երիկամները և լյարդն օգնել են կյանքի վերադարձնել 3 անծանոթ մարդու:
«Այդ դեպքում Քարենի մահն այդքան էլ ապարդյուն չի թվում: Ես լաց եղա 2 օր, բայց պետք է ուժեղ մնամ իմ ընտանիքի համար»,- ասել է Քարենի հայրը՝ Ստելլա Վոնգը: