Ջանեթ Ջեքսոնը 5 տարի ամուսնացած է եղել կատարցի միլիարդատեր Վիսամ ալ-Մանի հետ: Զույգը տղա ունի:
Ամուսինները բաժանվել են երկկողմ համաձայնությամբ, գրում է Vladtime-ը: Ջանեթը չի ցանկացել զիջել ընտանեկան կյանքին՝ հրաժարվել երգչուհու կարիերայից և ամենատարբեր միջոցառումներից հօգուտ դասական ընտանեկան արժեքների: Ամուսինները պարզապես խոսել են այդ մասին և որոշել, որ իրենց համար ավելի լավ կլինի առանձին-առանձին: Սակայն երեխայի դաստաիրակության հարցում նրանք իրար չեն խոչընդոտում: Ջանեթն իր մոտ 1 տարեկան երեխայի հորը թույլ է տալիս ցանկացած ժամանակ տեսնել տղային:
Լրագրողները և պապարացիները նկատում են, որ տղան գնալով ավելի է նմանվում իր հորը: