Tuesday, 23 04 2024
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ

Դատախազությունը ներկայացրել է լրագրողական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցված քրգործերը

2017թ. լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդում ենթարկվել է մանրակրկիտ ստուգման՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և մեղավոր անձանց նկատմամբ քրեադատավարական ներգործության համարժեք միջոցների կիրառումն ապահովելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Մասնավորապես, հաշվետու շրջանում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի հատկանիշներով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հարուցվել է 6 քրեական գործ, որոնցով մեկ անձի նկատմամբ արդեն իսկ կայացվել է մեղադրական դատավճիռ, մեղադրանքներ են առաջադրվել 4 անձանց: 3 քրեական գործի վարույթը կարճվել է, որոնցով կայացված որոշումները հաղորդում տված անձանց կամ տուժողների կողմից չեն բողոքարկվել:

Նույն ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով (մասնավորապես, ընտրությանը մասնակցող զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ) հարուցվել է 6 քրեական գործ, որից 3 քրեական գործ 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դրանցից 3 անձի վերաբերյալ 2 քրեական գործի դատական քննությունն ընթացքի մեջ է, 1 քրեական գործով 1 անձ դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար: 3 քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, որոնցով կայացված որոշումները հաղորդում տված անձանց կամ տուժողների կողմից չեն բողոքարկվել:

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակների համար քրեական պատասխանատվության և պատժի անխուսափելության սկզբունքի պատշաճ իրացմանը, խոսքի ազատության հիմնարար իրավունքի երաշխավորմանն ուղղված հասարակական հարաբերությունները պաշտպանելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ:

Ներկայումս ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասում քրեական պատասխանատվություն է նախատեսվում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու, իսկ նույն հոդվածի 2-րդ մասում՝ նույն արարքները պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարելու համար: Հոդվածի երրորդ մասում քրեական պատասխանատվություն է նախատեսվում հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կատարելու համար:

Այսինքն՝ օրենսդիրը քրեական պատասխանատվություն է նախատեսում միայն այն դեպքում, երբ լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով վերջինիս մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը կատարվել է պաշտոնատար անձի կողմից՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով:

Նկատի ունենալով նշված հանցատեսակի հանրային վտանգավորության առավել բարձր աստիճանը, հետևաբար նաև նման արարքների համար պատասխանատվության առավել խիստ միջոցներ նախատեսելու անհրաժեշտությունը՝ ՀՀ դատախազության ներկայացրած նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել նաև այն դեպքում, երբ վերոնշյալ հանցավոր արարքները կատարվում են պաշտոնատար անձ չհանդիսացող սուբյեկտի կողմից:

ՀՀ դատախազությունը կարևորում է ժողովրդավարության կայացման և իրականացման գործում զանգվածային լրատվության միջոցների դերն ու նշանակությունը և շարունակելու է հետևողական լինել քրեաիրավական պաշտպանության ընթացակարգերի գործադրմամբ լրագրողի մասնագիտական գործունեության պաշտպանության հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում