Ամերիկյան Apple ընկերությունը ներողություն է խնդրել իր սպառողներից այն բանի համար, որ միտումնավոր դանդաղեցրել է iPhone-ի հին տարբերակների աշխատանքի արագությունը։ Ընկերությունը խոստացել է ապագայում երբեք նման բան թույլ չտալ։ Նման ծանուցում է զետեղվել IT-հսկայի պաշտոնական կայքում։
Բացի այդ, iPhone 6-ում և նախորդ մոդելի սմարթֆոններում մարտկոցների փոխման արժեքը նվազեցվել է՝ 79 դոլարից հասցվելով 29 դոլարի։
Հիշեցնենք, որ օրերս մի շարք օգտատերեր դատական հայցեր էին ներկայացել ամերիկյան կորպորացիայի դեմ՝ սմարթֆոնների հին մոդելների աշխատանքը միտումնավոր դանդաղեցնելու համար։