Թուրքիան ԱՄՆ-ից հետո որոշում է ընդունել հանել ԱՄՆ քաղաքացիներին ոչ ներգաղթային վիզաների տրամադրման սահմանափակումները: Այս մասին ասվում է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան տարածած հայտարարության մեջ:
Կոմյունիկեում նշված է, որ Անկարան «ԱՄՆ-ին որևէ երաշխիք չի տրամադրել» Թուրքիայում դիվանագիտական գերատեսչությունների այն աշխատակիցների հետ կապված, որոնց նկատմամբ հետաքննություն է վարվում: Թուրքիան նաև «անհանգստություն է հայտնում դատական գործընթացների նկատմամբ, որոնք հարուցված են ԱՄՆ-ում Թուրքիայի քաղաքացիների դեմ»:
Հինգշաբթի ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը Թուրքիայում հայտարարել է երկրի տարածքում վիզաների տրամադրումը վերսկսելու մասին:
Վաշինգտոնը դադարեցրել էր զբոսաշրջային և գործարար վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին հոկտեմբերի 8-ին՝ Ստաբուլում ԱՄՆ հյուպատոսությունների երկու թուրք ծառայողների ձերբակալությունից հետո։