Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ի՞նչ է, ի վերջո, պայմանավորվել Սարգսյանը Ալիևի հետ Ժնևում

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում խոսել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին՝ ասելով, որ Ռուսաստանը ողջունում է բանակցային գործընթացի ակտիվացումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ միասին աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: Խոսելով Ժնևում հոկտեմբերի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպման մասին՝ Կարասինն ասել է, թե երկարատև ընդմիջումից հետո կայացած նախագահական գագաթնաժողովի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու բանակցային գործընթացը և լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հակամարտող զորքերի շփման գծում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ: Բայց կոնկրետ ի՞նչ միջոցառումների մասին է խոսքը՝ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան չի նշել:

Խորհրդավոր հանդիպում

Ալիևի հետ ինչ-որ պայմանավորվածությունների մասին Ժնևի հանդիպումից անմիջապես հետո տեղեկացրել էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ասելով, թե հիմնախնդրի լուծման տարբերակների մասին որևէ կոնկրետ պայմանավորվածության չի հաջողվել հասնել, բայց իրենք պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել լարվածությունն էլ ավելի թուլացնելու համար, սակայն կրկին չէր բացատրել, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն նշված նպատակով: Ավելին, Սերժ Սարգսյանն ավելի ուշ մի առիթով հայտարարեց, թե ինքն ու Ադրբեջանի նախագահը պայմանավորվել են որևէ մեկին չպատմել իրենց առանձնազրույցի մանրամասները:

«Վիեննան» և իրականությունը

Բոլոր դեպքերում փաստ է, որ վերջին մի քանի ամիսներին շփման գծում հրադադարի խախտումների թիվն էապես նվազել է: Այլ հարց է, թե ինչի շնորհիվ է հնարավոր եղել հասնել դրան կամ ինչ համաձայնության արդյունք է դա՝ որոշակի «ջենտլմենական պայմանավորվածությա՞ն» երկու կողմերի միջև՝ Հայաստանում և Ադրբեջանում սպասվող կարևոր ներքաղաքական իրադարձությունների նախօրեին, միջնորդների կողմից գործադրված ճնշմա՞ն, թե՞ կան նաև այլ պատճառներ: Իսկ հակամարտության գոտում լարվածության թուլացման, հրադադարի ռեժիմի ամրապնդման և միջադեպերի կանխարգելման մասին շատ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք են բերվել դեռևս 2016 թ. մայիսին Վիեննայում՝ ապրիլյան բախումներից մոտ մեկ ամիս անց: Եվ որքան էլ հայկական կողմը շուրջ մեկուկես տարի պնդում էր այդ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը, որպեսզի պայմաններ ստեղծվեն խաղաղ բանակցային գործընթացի առաջմղման համար, այդպես էլ չեղան կոնկրետ տեղեկություններ շփման գծում մշտադիտարկման և հետաքննության մեխանիզմների տեղադրման կամ այլ միջոցառումների մասին:


Քաղաքական դրդապատճառներ

Խոսելով հարցի մասին՝ Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կոնկրետ տեղեկատվություն չկա, բայց իրեն թվում է, որ խոսքը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն իրականացնելու փորձերի մասին է:

«Խոսքը հակամարտող կողմերի շփման գծում մշտադիտարկման, հետաքննության մեխանիզմների տեղադրման և դիտորդների թվի ավելացման մասին է: Դա այն է, ինչ չէր ուզում անել Ադրբեջանը: Եթե հիմա նրանք անում են այդ քայլերը, ապա հաջորդ քայլը կլինի խաղաղապահների տեղակայումը, իսկ հետո արդեն կսկսեն խոսել ավելի առարկայական հարցերի մասին՝ շրջաններ, Ղարաբաղի կարգավիճակ և այլն: Կարծում եմ՝ պատճառը հետևյալն է: Ապրիլին Հայաստանը անցում կկատարի կառավարման նոր համակարգի, իսկ սեպտեմբերին նախագահական ընտրություններ են անցկացվելու Ադրբեջանում: Ռուսաստանում ևս շուտով կկայանան նախագահական ընտրություններ: Կարծում եմ՝ չարժե սպասել ինչ-որ առաջընթացի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ»,- մեկնաբանեց Տարասովը՝ ավելացնելով, որ, ցավոք սրտի, որևէ կոնկրետ տեղեկություն առայժմ չկա շփման գծում անվտանգության ամրապնդմանն ուղղված հավելյալ միջոցառումների իրականացման մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում