ԱՄՆ-ը հայտարարել է Թուրքիայի քաղաքացիներին վիզաներ տրամադրելու բոլոր սահմանափակումների չեղարկման մասին։ Պետդեպը համարում է, որ «իրավիճակն անվտանգության ոլորտում բավականաչափ բարելավվել է»։ Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսական ներկայացուցչությունները մոտ 3 ամսվա դադարից հետո վերսկսում են Թուրքիայի քաղաքացիներին վիզաներ տրամադրել։ Այս մասին հայտնել է Անկարայում ԱՄՆ դեսպանատունը։
Դիվանագիտական ներկայացուցչությունն այդ քայլը բացատրում է թուրքական իշխանությունների երաշխիքներով առ այն, որ նրանք չեն անցկացնի քննչական միջոցառումներ ամերիկյան ներկայացուցչությունների տեղի աշխատակիցների նկատմամբ։
Վաշինգտոնը դադարեցրել էր զբոսաշրջային և գործարար վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին հոկտեմբերի 8-ին՝ Ստաբուլում ԱՄՆ հյուպատոսությունների երկու թուրք ծառայողների ձերբակալությունից հետո։