Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան

Քրեական հեղինակությունները քաղաքացուց առանձնապես խոշոր չափերով շորթում են կատարել. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են քաղաքացուց առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ. երկու անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական քննությամբ իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ քաղաքացուց 2016 թվականի մարտին կատարվել է առանձնապես խոշոր չափերով շորթում՝ քրեական հեղինակությունների մասնակցությամբ։

Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ քաղաքացին իր ծանոթի հետ ունեցել է անձնական, գումարային խնդիրներ, ինչին միջամտել են քրեական հեղինակություններ համարվող Մ.Դոլոյանը, Վ.Ավդիանին և ճնշում գործադրելու միջոցով քաղաքացուց պահանջել են առանձնապես խոշոր չափերի գումար, որն, իբր, նա պարտք է մեկ ուրիշին։

2016 թվականի մարտի 25-ին՝ Երևանում, Մ.Դոլոյանը զանգահարել և հանդիպման է հրավիրել քաղաքացուն։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հաջորդ օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, նրանք հանդիպել են, որին ներկա են եղել նաև այլ անձինք, նրանց թվում՝ Վ.Ավդիանին:

Օբյեկտիվ քննությամբ հիմնավորվել է, որ վերջիններս պարզաբանումներ են պահանջել 2013-2014թթ. Վրաստանում ենթադրյալ պարտված «գրազի» վերաբերյալ, ինչը քաղաքացին հերքել է։ Այնուհետև քաղաքացու նկատմամբ բռնություն է գործադրվել՝ պահանջելով իրենց հանձնել 20.000 ԱՄՆ դոլար։ Քննությամբ պարզվել է նաև, որ հեղինակությունները սպառնալիքով վերցրել են վերջինիս «Range Rover Sport» մակնիշի ավտոմեքենան, որով նա գնացել էր հանդիպման:

2017թ. նոյեմբերի 17-ին Մ.Դոլոյանը հայտնաբերվել է և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, վերջինիս մասով քրեական գործը անջատվել է առանձին վարույթ և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Վ.Ավդիանին ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Վերջինիս մասով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում