Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հարցում էր անցկացրել` պարզելու 2017 թվականի լավագույն մարզչին:
Հարցման արդյունքում առաջին հորիզոնականում է հայտնվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը:
Բավցևիչի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը անցկացրել է 8 պաշտոնական հանդիպում, որոնցից 4-ում տոնել է հաղթանակ:
2-րդ տեղում է Վահագն Հարությունյանը, ում գլխավորությամբ կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնում դարձել է արծաթե մեդալակիր, իսկ կանանց մինչև 16 տարեկանների հավաքականը հռչակվել է Եվրոպայի առաջնության հաղթող:
Եռյակը եզրափակել է Հայաստանի մինչև 16 տարեկանների տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը: Վերջինիս գլխավորությամբ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության չեմպիոն:
Հարցմանը մասնակցել է 26 մարզական լրագրող: