Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

Հայաստանն ու Եվրոպան Գյուլին կդարձնե՞ն նախագահ

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախօրեին հայտարարել է, որ 2018 թվականին Հայաստանը եվրոպական մի շարք երկրներում սկսելու է Ցեղասպանության ճանաչման գործընթաց: ԱԺ փոխնախագահը չի նշել, թե հատկապես որ երկրների մասին է խոսքը, սակայն ասել է, որ խոսքը 2-3 երկրի մասին է: Եվրամիության երկրներից Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ազդեցիկ գրեթե բոլոր անդամները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Նիդեռլանդները, Իտալիան, Շվեդիան, մի քանի այլ երկրներ: Ո՞ր ուղղությամբ է Հայաստանն ընդլայնելու աշխարհագրությունը՝ պարզ չէ, սակայն առավել էական է այն, որ փաստորեն Երևանը հայտարարում է այդ մասին նախապես:

Այն, որ Ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանը ներառել է իր արտաքին քաղաքական օրակարգում, նորություն չէ, սակայն կարծես թե աննախադեպ է, երբ հայտարարվում է որևէ երկրում ճանաչման գործընթաց սկսելու մասին: Այս հայտարարությունը ուշագրավ է հնչում հայ-թուրքական արձանագրությունները 2018-ի գարնանը չեղարկելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարության ֆոնին: Արդյոք Երևանը փորձում է Անկարային բերել, այսպես ասած, պայմանավորվածությունների դա՞շտ, թե՞ այդպիսի ակնկալիք չկա, և ըստ էության կա պարզապես մտադրությունների հաջորդականություն, և եվրոպական մի քանի երկրում ճանաչման գործընթաց սկսելը այդ հաջորդականության մաս է:

Միևնույն ժամանակ իհարկե հետաքրքիր է հասկանալ, թե արդյոք այդ գործընթացը կարո՞ղ է լինել Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ, այսպես ասած, չբարձրաձայնված պայմանավորվածության առարկա՝ Հայաստանը ստորագրում է համաձայնագիրը անխափան, իսկ Եվրոպայում էլ սկսում են հայկական հարցի նոր ալիք: Ի վերջո, այստեղ ակնհայտ է նաև Եվրոպայի շահը Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու առումով՝ հաշվի առնելով վերջին շրջանում թուրք-եվրոպական հարաբերության սրումն ու Եվրոպայի հանդեպ Թուրքիայի ամբարտավան քաղաքականությունը:

Եվ, ի վերջո, առանցքային հարցերից մեկը թերևս 2019 թվականին սպասվող Թուրքիայի նախագահական ընտրություններն են, որտեղ առաջադրվելու է Էրդողանը, և կա նրա մրցակցի հարցը: Այստեղ թեկնածուներից մեկը կարող է լինել նույն իշխող կուսակցության ներկայացուցիչ, նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նա արդեն իսկ հանդես է գալիս բավական ակտիվ հայտարարություններով և քննադատում է Էրդողանի քաղաքականությունը, որը Թուրքիան գործնականում հասցրել է միջազգային մեկուսացման, Եվրամիության, ԱՄՆ-ի և այլ երկրների հետ խնդիրների: Եվ այստեղ է, որ խիստ հետաքրքիր է կապը հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման ու եվրոպական երկրներում ճանաչման գործընթաց սկսելու միջև, որոնց մասին հայտարարում է Հայաստանը:

Բանն այն է, որ հայ-թուրքական արձանագրությունների գործընթացը մեկնարկեց Գյուլի նախագահության ժամանակաշրջանում, և ներկայումս Թուրքիայի վրա հնարավոր հայ-եվրոպական ճնշումը 2018-ի ընթացքում կարող է որոշակիորեն նպաստել 2019 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ Գյուլի դիրքերի ամրացմանը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում