Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Տականքները պետք է ընկնեն սանկցիաների տակ ու փախչելու տեղ չունենան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վերլուծաբան Արբակ Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, օրերս հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի տասը օրենքով գողերի նկատմամբ։ Նրանց ցանկում է նաև Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոն), որը վարչապետի հիմնադրած Ներդրողների ակումբի անդամ է։ Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը, ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում։

Ես դեռ տաս տարի առաջ եմ ասել, որ նման անհրաժեշտություն կա և նման քաղաքականություն է պետք մշակել, բայց կոնկրետ անձերի վրա չէի ցանկանա կենտրոնանալ։ Կոնկրետ Հայաստանի մասով կա շատ լուրջ այլ խնդիր։ Ամբողջ բանկային սիստեմը թալան է իրականացնում ու պետք է այդ համակարգը քանդել։ Հայաստանի բանկային սիստեմը սարսափելի վատ վիճակում է, աշխատողները ժպտերս, առաջադեմ երիտասարդներ են, բայց նույնիսկ չեն գիտակցում՝ ինչ են անում։ Հայ ժողովուրդն ամբողջությամբ վարկերի տակ է։

Հայաստանն այսօր դարձել է «Գազպրոմ»-ի մասնաճյուղ, դուք պատկերացնո՞ւմ եք, եթե «Գազպրոմ»-ը ընկնի սանկցիաների տակ։ Այսօր Հայաստանը երկու ճանապարհ ունի գազ ստանալու՝ Իրանը և «Գազպրոմ»-ը, երկուսն էլ սանկցիաների պոտենցիալ վտանգի տակ են, ի՞նչ կկատարվի Հայաստանի հետ։ Ո՛չ, Հայաստանն այս ամենով հետաքրքրված չէ, Հայաստանը կախված է հանցագործ գումարներից։ Հայաստանում առևտրի կենտրոններ են կառուցվում ու հայտարարում, որ ներդրում են արել երկրում, իսկ հետաքրքրվե՞լ եք, թե ինչ գումարներով։ Այսօր Հայաստանը վերականագնվելու մի ճանապարհ ունի, բանկային համակարգը փոխել ու վարկերը ներել ժողովրդին, սոված ժողովուրդը միայն այդ կերպ ոտքի կկանգնի, այսօր մարդիկ փող չունենալու պատճառով տներն են դրել վարկի տակ։ Իշխանությանը մոտ կանգնած բոլոր տականանքները պետք է ընկնեն սանկցիաների տակ ու փախչելու տեղ չունենան։

-Օրինակ՝ հիմա Ռուսաստանում ԱՄՆ պատժամիջոցների տակ են ընկել Պուտինի մերձավորները, Հայաստանում իշխանության՝ Սերժ Սարգսյանի, վերին օղակների մերձավորները ևս քրեական հեղինակություններ են։ Փաստորեն ԱՄՆ-ն այդ մարդկանց պատժամիջոցների ենթարկելով ուղիղ հարված է հասցում Պուտինին, հնարավո՞ր է այդպիսի մի հարված էլ հասցվի, օրինակ, Սերժ Սարգսյանին։

-Ինչ-որ իմաստով՝ այո՛։ Բայց, նաև չեմ էլ կարծում, կոնկրետ անհատներին Հայաստանում պատժելով, որևէ դրական փոփոխություն կլինի, հարված է պետք համակարգին հասցնել։ Ցուցադրական մի անձի հետևից ընկնելն անօգուտ աշխատանք է։

Հայաստանում մարդիկ այսօր սարսափելի վիճակում են, ծնողը երեխային տարրական գրենական պիտույքներ չի կարողանում առնել, տունը գրավ են դնում, որ ուսանող պահեն։ Իսկ տականքները ժողովրդի հաշվին հարստանում ու իշխանություն են պահում։

-Իսկ երբ իշխանությունից դուրս են մնում՝ կուտակածը ստիպված վաճառում են։ Օրինակ՝ Հովիկ Աբրհամյանը։ Այսինքն՝ եթե համակարգի ներսում չես, այլևս «իշխանական բարիքներից» օգտվել չես կարող։

-Այո, թալան հնարավոր է միայն համակարգի ներսում։ Ես Հովիկ Աբրահամյանի վրա չէի կենտրոնանա, ամբողջ համակարգն է այդ վիճակում։ Եթե նախագահի կողքին ես, համակարգի ներսում՝ ուրեմն ազատ ես, քեզ ոչինչ չի սպառնում, եթե համակարգից դուրս ես՝ կործանված ես։ Մարդիկ էլ ամբողջությամբ չկործանվելու համար եղածը վաճառում են ու մեկնում Եվրոպա, ԱՄՆ ու նոր կյանք ստեղծում՝ մնալով անպատիժ։ Շատ դեպքերում նույնիսկ չեն էլ հասցնում վաճառել, այնպես են ձեռքներից խլում, որ հետքն էլ չի մնում։

-Մտավախություն կա՞, որ մինչև 2018-ի վերջ նախատեսվող ԱՄՆ պատժամիջոցների նոր ցանկում կհայտնվեն ռուսաստանահայ այլ օլիգարխներ ևս։ Նրանք,որոնք մոտ են Վլադիմիր Պուտինին ու նրա անմիջական շրջապատից են։

-Ես խիստ կասկածում եմ, որ այդ Սոչիի երիտասարդը կոնկրետ Պուտինի մերձավորներից է, բայց ամեն դեպքում՝ այո՛, կա մտավախություն։ Երգիչ Գրիգորի Լեպսն էլ ժամանակին պատժամիջոցների ենթարկվեց, բայց նա ի՞նչ էր արել, ի՞նչ ինֆորմացիա էր ստացել ԱՄՆ-ն, որ այդպես վարվեց։ Չեմ ուզում արդարացնել կամ մեղադրել որևէ մեկին, ամեն դեպքում՝ ԱՄՆ-ն այսօր պարզապես քաղաքականություն է իրականացնում, ու կոնկրետ անձերի վրա չէի կենտրոնանա։

-Մեզ ավելի շատ հետարքրքում է այն փաստը, որ մեր իշխանություններն այսօր այդտեղ են հենց նման հեղինակությունների «կազմակերպած» ընտրությունների շնորհիվ։

-Իշխանություններն են ղեկավարում այդ տարրերին։Ձկան գլուխը թողած, կատարողների մասին ենք մտածում, ում էլ հնարավորություն տային՝ կանեին։

-Կարծում եք, եթե ֆինանսական պատժամիջոցների տեսքով հարված հասցվի այդ մարդկանց, նորից նույն կե՞րպ իրենց կդրսևորեն ընտրությունների ժամանակ։

-Մի խումբը կփոխվի մյուսով, գլխից պետք է բռնել։ Այսօր իշխանությունների ղեկին կանգնած մարդիկ Ղարաբաղում պատերազմի ժամանակ կռվել են, եկան մտան համակարգ՝ սկսեցին երկիր վաճառել։ Սկսվեց առաջին նախագահով, երկրորդով ու երրորդով շարունակվեց։ Ցանկացածին հնարավորություն տան այդ թալանը կիրականացնի։ Հիշո՞ւմ եք Գագիկ Ծառուկյանի հասցեին ինչեր հնչեցին, նրանք նույնիսկ բարեկամին էլ բարեկամի դեմ են հանում։ Իրենց ուզածին հասնելու համար՝ անձնական, ընտանեկան դաշտ են մտնում։

Ամբողջ հայ ժողովուրդն աշխատում ու պարտքերի, վարկերի տակ խրվում է, իրենք վերևը նստած, միլիարդներ են դիզում՝ այդ աֆերիստ բանկային սիստեմն օգտագործելով իրենց օգտին։ Դա է պետք քանդել, միայն դրանով է հնարավոր ռեալ իրավիճակի փոփոխություն ստեղծել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում