Tuesday, 23 04 2024
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին

Սերժ Սարգսյանի դրած ներկուսակցական ականը չի պայթել

ՀՀԿ-ում մեկ լիդերի հավաստիացումները տեղի են ունենում այնպիսի ջերմեռանդությամբ և փութաջանությամբ, որ ավելի շատ հիշեցնում են իրավիճակ, երբ ՀՀԿ-ականները այդ մասին հնարավորինս բարձր գոչում են ավելի շատ իրենց, քան հանրությանը համոզելու համար, որ լիդերը մեկն է և անփոփոխ: Այստեղ լիովին հասկանալի է իրավիճակից վախը, նկատի ունենալով այն, որ այդ ուժը գործնականում առաջին անգամ կանգնում է մի վիճակի առաջ, երբ կա իշխանության փոփոխության որոշակի փուլ և այդ փուլից վեց ամիս առաջ որոշակի չէ լուծումը: Սերժ Սարգսյանը պետք է թողնի նախագահի պաշտոնը, կառավարությունը պետք է հրաժարական տա, պետք է ձևավորվի նոր կառավարություն և նշանակվի նոր վարչապետ, որը լինելու է արդեն պետության Առաջին դեմք, սակայն չկա ոչ մի որոշակիություն, Սերժ Սարգսյանը չի ասում ոչինչ: Դա բերում է խուճապի, իսկ խուճապն էլ առաջացնում է այն ջերմեռանդությունը, որով հայտարարվում է, որ Սերժ Սարգսյանը միակ և անփոխարինելի առաջնորդն է:

Իրականում, այդ հարցում որոշակիություն, առավել ևս վճռվածություն լինելու պարագայում ՀՀԿ ներկայացուցիչները հանրային հարցադրումներին պատասխանելիս կլինեին շատ ավելի հանդարտ, հանգիտս տոնի, ինքնավստահ տոնայնության մեջ, ամենևին չփորձելով հասարակությանը համոզել որևէ բանում, առավել ևս Սերժ Սարգսյանի լիդերության և անփոխարինելիության հարցում, իսկ իրականում համոզել, իհարկե, իրենք իրենց, որ չկա որևէ առանցքային փոփոխության վտանգ: Բանն այն է, որ ՀՀԿ-ի համար իրավիճակն ունի մտահոգություն և անգամ խուճապ առաջացնելու երկու պատճառ: Նախ այն, որ նախագահության տասը տարիների ընթացքում Սերժ Սարգսյանն այդպես էլ չխաղաց ՀՀԿ-ի հետ, խաղաց մենակ, իսկ ՀՀԿ-ն մշտապես դիտարկեց զուտ իր անհատական խաղի գործիք: Դրա վկայությունն են մի շարք դեպքեր առանցքային ներքին և արտաքին քաղաքական հարցերում, երբ որոշումից առաջ ՀՀԿ-ն տարբեր դեմքերով հավաստիացնում էր և դրսևորում մի մոտեցման մասին, իսկ Սերժ Սարգսյանն ի վերջո կայացնում էր բոլորովին այլ մոտեցում:

Մյուս էական հանգամանքն այն է, որ ՀՀԿ-ն, անկասկած, չի մոռացել Կարեն Կարապետյանին նշանակելիս Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը կուսակցությանը «նոր ոգի» հաղորդելու մասին, որ նա արել էր ՀՀԿ գործկոմին ներկայացնելով Կարապետյանին: ՀՀԿ-ում, անկասկած, հրաշալի են հասկանում, որ Սարգսյանը ոչինչ չի ասում, իսկ եթե ասում է, ապա ոչինչ պատահական և, այսպես ասած, մոռանալու համար չի ասում: Եվ չի ասում ոչինչ լայն սպառման համար: Այդ իմաստով, Սարգսյանի հայտարարությունը մի ական է, որը դրվել է ՀՀԿ-ում մեկ տարի առաջ և այն դեռևս թե՛ վնասազերծված չէ, թե՛ պայթած չէ:

Ըստ այդմ, դանդաղ գործողության այդ ականը լինելով ուժի մեջ, լարվածության մեջ է պահում ամբողջ կուսակցությունը, որովհետև «նոր ոգին» դեռ առջևում է: Ընդ որում, խնդիրը այստեղ այն չէ, որ «նոր ոգին» նշանակում է Սերժ Սարգսյանի իշխանության փոխանցումը Կարեն Կարապետյանին: «Նոր ոգին» նշանակում է, որ Սարգսյանը Կարեն Կարապետյանի միջոցով իրականացնելու է ՀՀԿ տրանսֆորմացիան, նախապատրաստելով կուսակցությանը այն նոր փուլին, որ կհաջորդի ներկայիս անցումային շրջանին և միջանկյալ խորհրդարանին: Իսկ դա արդեն նշանակում է, որ կուսակցությունը ենթակա է լինելու ստատու-քվոյի էական փոփոխությունների, պարզապես դրանք կախված են այն բանից, թե Սերժ Սարգսյանը որքան արագ կավարտի այսպես ասած բազմաբևեռ իշխանական կամ կառավարման համակարգի ձևավորումն ու եռակցումը, այդպիսով ապահովելով «ավտոպիլոտ» ռեժիմի հնարավորինս կայուն աշխատանք, ինչը թույլ կտա արդեն անմիջականորեն ձեռնամուխ լինել ներկուսակցական ապամոնտաժումների և վերակառուցումների:

Այստեղ է առանցքային անհանգստության առարկան, որն էլ բերում է Սարգսյանի լիդերության մասին ակտիվ հավաստիացումների, ինչը, մի կողմից, լինելով ներկուսակցական խուճապի դրսևորում՝ անորոշությունից, մյուս կողմից նաև հանդիսանում է այդ անորոշությանն ընդառաջ, այսպես ասած՝ ինքնաապահովագրման միջոց, համենայնդեպս, Սերժ Սարգսյանին տրվող «հավատարմության անուղղակի երդումների» տեսքով, այսպես ասած «հին ոգու» շարքին չդասվելու համար: Ի վերջո բոլորը հասկանում են, որ այդ առումով հինն ու նորը տարիքային սահմանով չեն որոշվելու, այլ մի շարք այլ չափանիշներով, որոնք ենթադրում են իսկապես շատ սուր ներկուսակցական մրցակցություն, այն էլ, այսպես ասած, «քննող հանձնաժողովի» կամ «ժյուրիի» ամբողջական կազմի անորոշության պարագայում:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում