Friday, 29 03 2024
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան

Ապօրինի ծառահատման փաստով հարուցված քրգործն ուղարկվել է դատարան. վերջինիս նյութերով նոր քրեական գործ է հարուցվել

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել Ստեփանավանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲ ընկերության վերականգնողական կենտրոնի վարձակալած տարածքում ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

2017թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ստեփանավանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲ ընկերության վերականգնողական կենտրոնի աշխատակից Հ.Ն.-ն, աշխատանքային պայմանագրով պարտավոր լինելով բարեխղճորեն վերաբերվել գործատուի գույքին, իսկ վերջինիս պաշտպանությանը սպառնացող վտանգի մասին անմիջապես տեղեկացնել նրան, վարձակալությամբ ընկերությանը տրամադրված տարածքից 4 անձանց օգնությամբ ապօրինի հատել է թվով 83 սոճենի ծառեր՝ նրանց վստահեցնելով, որ ծառահատումն իրականացվում է օրինական կարգով: Արդյունքում Ստեփանավան համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5.646.000 ՀՀ դրամի վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2017թ. հոկտեմբերի 18-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3 մասով Հ.Ն.-ին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանի որոշմամբ մերժվել է:

Գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից այս որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2017թ. նոյեմբերի 16-ի որոշմամբ բավարարվել է և արդյունքում Հ. Ն. նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերաքննիչ դատարանը հիմնավորված է համարվել դատախազի բողոքում նշված այն պատճառաբանությունը, որ Հ. Ն.-ն, ազատության մեջ մնալով կարող է խոչնդոտել մինչդատական վարույթին՝ դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի նյութերը ոչնչացնելու կամ թաքցնելու միջոցով:

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտ, և մեղադրական եզրակացությամբ 28.12.2017թ. գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Նշված քրեական գործի շրջանակներում ՀՀ բնապահ¬պանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի կողմից կատարված տեղանքի զննությամբ հայտնաբերվել են ևս թվով 720 հատ տարբեր տրամագծերի սոճենի տեսակի ծառերի կոճղեր, որի կապակցությամբ քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ և առանձնացվել առանձին վարույ¬թում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում