Friday, 19 04 2024
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

Կրկին շանտաժ, նորից Մոսկվայից

Պնդելով, որ Ռուսաստանը որևէ մեկին ընտրության առջև չի կանգնեցնում և հանգիստ է վերաբերվում Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների խորացմանը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը «Կոմերսանտին» տված հարցազրույցում զգուշացրել է՝ Հայաստանը չի կարող այլ ձևաչափերի, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում ստանձնել պարտավորություններ, որոնք կհակասեն ավելի վաղ Կրեմլի հետ ձեռք բերված համաձայնություններին:

Կարասինի խոսքից կարելի է երկակի տպավորություն ստանալ: Արտաքուստ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի իշխանությունները Եվրամիության հետ հարաբերվում են այն մակարդակով և չափով, ինչքան թույլ է տալիս Մոսկվան: Այս վարկածը արժանահավատ և տրամաբանական է թվում հատկապես Հայաստանի իշխանության ներկայացուցիչների այն պնդումների համատեքստում, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն այլընտրանք չունի:

Կարասինի խոսքը լրիվ համահունչ է պաշտոնական Երևանի կողմից թմբկահարվող «և, և»-ի սկզբունքին, ինչն, ըստ էության, ենթադրում է եվրասիական Հայաստան՝ եվրոպական ժպիտով: Այդ դեպքում Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը մնալու է թղթի վրա` չնպաստելով Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության համակարգի դիվերսիֆիկացմանը՝ մանավանդ, որ մեր երկրի քաղաքական համակարգը և հասարակությունը «խաղից դուրս» վիճակում են և օբյեկտիվորեն շահառու չեն Եվրամիության առջև ստանձնած պարտավորությունների կատարման հարցում:

Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը օբյեկտիվորեն շահագրգռված էր Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրմամբ: Խնդիրն այն չէ, որ Սերժ Սարգսյանի ձգտումը եվրոպական պետություն կառուցելն է: Նրա, այսպես կոչված, եվրոպական ձգտումների մոտիվը սեփական իշխանության միջազգային լեգիտիմության ապահովումն է: Ուղղակի Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումն այն եզակի դեպքերից մեկն է, երբ համընկել են Սերժ Սարգսյանի ու պետության և հասարակության շահերը: Սակայն համաձայնագրի ստորագրումը եվրաինտեգրման ֆասադային դրսևորումն է, ֆորմալություն, եթե իրականություն չդառնան համաձայնագրում ամրագրված պարտավորությունները:

Հիմա ամբողջ խնդիրն այն է, թե ինչքանով իրականություն կդառնան Հայաստան-ԵՄ համաձայնագրի դրույթները: Ռուսաստանը հենց այստեղ է տեսնում իր շանսը՝ փորձելով շանտաժի միջոցով թղթի վրա թողնել նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագիրը: Մոսկվայում շատ լավ գիտակցում են, որ քրեաօլիգարխիկ համակարգի պահպանման հարցում երևանյան էլիտայում դաշնակիցների պակաս չկա: Կոռուպցիոն մտածողությունը, շղթաները հենց այն միջոցներն են, որոնց միջոցով Մոսկվան Հայաստանում պահպանում է իր տիրապետությունը՝ ի դերև անելով մեր երկրի եվրոպական հեռանկարը:

Հայ-ռուսական վասալային հարաբերությունները պահպանելու համար Մոսկվան պարբերաբար դիմում է շանտաժի: Դա կարող է տեղի ունենալ ռուսական հեռուստաընկերությունների ցինիկ ծրագրերի կամ Գրիգորի Կարասինի դիվանագիտական տողատակերի ձևով: Եվ ռուսական ճնշումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի եվրասիական զարգացումը Հայաստանում համարվում է այլընտրանք չունեցող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում