Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Մարտունիում գտնվող սաունայում մատուցող կանայք պոռնկությամբ են վաստակել դեպի Երևան 5 հազար դրամ ուղեվարձը

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արծրուն Կ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ:

64-ամյա մարտունեցի Արծրուն Կ.-ին մեղադրանք էր առաջադրված պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Ըստ դատական ակտի՝ Արծրուն Կ.-ն 2001 թվականին իր առանձնատանը կից կառուցել ու որպես անհատ ձեռնարկատեր շահագործել է շոգեբաղնիք, որը գործել է մինչև 2011 թվականը:

Այնուհետև 2016 թվականի հունիսից Արծրուն Կ.-ն վերսկսել է շոգեբաղնիքի շահագործումը:

Շոգեբաղնիքում որպես մատուցողուհի աշխատել են մի քանի կանայք, ովքեր, ըստ մեղադրանքի, Արծրուն Կ.-ի թույլտվությամբ բացի մատուցողուհու՝ իրենց պարտականությունների կատարումից, նաև գումարի դիմաց հաճախորդների հետ զբաղվել են պոռնկությամբ:

Արծրուն Կ.-ն իրեն մեղավոր է ճանաչել ու հայտնել է, թե որպես անհատ ձեռնարկատեր շահագործել է իր կառուցած շոգեբաղնիքը, հետո 4-5 տարի այն չի շահագործել:

2016 թվականի հունիսից վերաբացել է սաունան: Այնտեղ աշխատելու համար իրեն մատուցողուհիներ են պետք եղել՝ հաճախորդներին սպասարկելու համար:

Մինչև մատուցողուհի ընդունելը ինքն է ստիպված եղել սպասարկել հաճախորդներին՝ մատուցել է հյութ, գարեջուր, սուրճ, աղի ձողիկ: Օղի և ճաշատեսակներ չի մատուցել:

Ինքը ամեն տեղ ասել է, որ իրեն աշխատողներ են պետք, իրեն սկսել են զանգել մատուցողուհու աշխատանքի համար: Ինքը զգուշացրել է, որ իր սաունան «նորմալ տեղ է», բացատրել է աշխատանքի բնույթը, ծանոթացրել է գներին:

Պայմանավորվել է, որ մատուցողուհիներին կվճարի օրական 5 հազար դրամ և յուրաքանչյուր սեղանից հազար դրամ՝ որպես թեյավճար:

Ինքը սկզբում չի զգացել, որ մատուցողուհիները մարմնավաճառությամբ են զբաղվում հաճախորդների հետ: Հետագայում է իմացել այդ մասին…

Պարզվել է, որ իր մոտ աշխատող մատուցողուհիները միմյանց հետ կապված ընկերուհիներ են: Երբ նկատել է նրանց վարքագիծը, հերթով հեռացրել է աշխատանքից:

2016 թվականի հունիսին շոգեբաղնիքում Երևանից աշխատելու է եկել Հ. Գ.-ն: Նա աշխատել է որպես մատուցողուհի: Ինքը նկատել է, որ նա հաճախորդներին սպասարկելու ժամանակ 15-20 րոպե ավել է մնում հաճախորդների մոտ: Նա իր հարցին պատասխանել է, թե հաճախորդների հետ մեկ անգամ սեռական հարաբերություն է ունեցել 5 հազար դրամով՝ իր ճանապարհածախսը հոգալու համար, քանի որ ստացած աշխատավարձը չի բավարարում:

Եվ ինքը Հ.-ին թույլ է տվել ճանապարհածախսը հոգալու համար երկու հոգու հետ սեռական հարաբերություն ունենալ սաունայում:

Երբ Հ. Գ.-ն գնացել է Երևան, իր սաունայում աշխատանքի է անցել մեկ ուրիշ երևանցի կին՝ Գ. Հ.-ն: Նա էլ է ճանապարհածախսի համար հաճախորդի հետ սեռական հարաբերություն ունեցել 5 հազար դրամով: Ինքը բարկացել է նրա վրա, պահանջել է չկրկնել:

Սաունա է եկել նաև Գ. Հ.-ի ընկերուհին: Ինքը նկատել է, որ նա էլ է երկար մնում հաճախորդների մոտ: Եվ նա էլ է ասել, թե աշխատավարձը չի բավականացնում, ճանապարհածախսի համար ստիպված հաճախորդների հետ 5 հազար դրամով սեռական հարաբերություն է ունենում: Ինքը թույլ է տվել, որ դա անեն մեկ անգամ, հետո նրանք գնացել են Երևան:

Հաջորդ մատուցողուհին նույնպես ասել է, թե աշխատավարձը քիչ է, դրա համար հաճախորդների հետ նաև գումարով սեռական հարաբերություն է ունեցել: Ինքը զայրացել է, նրան ևս հեռացրել է աշխատանքից՝ որպես ճանապարհածախս տալով 2 հազար դրամ:

Շոգեբաղնիքում որպես մատուցողուհի աշխատած ու զուգահեռաբար մարմնավաճառությամբ զբաղված կանայք՝ գործով վկաները, նմանատիպ ցուցմունքներ են տվել, թե իրենք հաճախորդների հետ 5 հազար դրամով նաև սեռական հարաբերություններ են ունեցել… Արծրուն Կ.-ից թաքուն: Իրենց չի բավարարել Արծրունի վճարած աշխատավարձը:

Վկաներից յուրաքանչյուրը նշել է, թե սեռական հարաբերություն է ունեցել ընդամենը… 2-3 հաճախորդի հետ, Արծրունը, իմանալով այդ մասին, իբր՝ հեռացրել է աշխատանքից…

Պարզվել է, որ Մարտունու սաունայում աշխատանք գտած երևանցի կանայք ապրել են հենց սաունայում՝ հանգստի սենյակներում…

Դատարանը հաստատված է գնահատել Արծրուն Կ.-ին մեղսագրված հանցավոր արարքը: Հաշվի է առել Արծրունի տարիքը, վատառողջ լինելը, այն, որ համայնքի ավագանին «ուղերձով» դիմել է դատարանին՝ խնդրելով Արծրուն Կ.-ի նկատմամբ նշանակել ազատազրկման հետ չկապված պատիժ, քանի որ Արծրուն Կ.-ն «վայելում է համաքաղաքացիների հարգանքը»…

Դատարանը հաշվի է առել նաև, որ Արծրուն Կ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, չնայած դրա հետ միասին՝ հիմնականում ասել է, թե կանայք իր սաունայում մարմնավաճառություն են արել իրենից գաղտնի և միայն՝ ճանապարհածախս վաստակելու հոգսից ելնելով…

Արծրուն Կ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, դատապարտվել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել գործով մեղադրողը՝ պահանջելով վերացնել պայմանական դատապարտության կիրառումը Արծրուն Կ.-ի նկատմամբ, նրան դատապարտել իրական ազատազրկման:

Մեղադրողը նշել է, թե դատարանը պայմանական դատապարտություն կիրառելով՝ անտեսել է Արծրուն Կ.-ի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը, այն, թե նա «ինչ սոցիալական արժեքների է ոտնձգել, այդ արժեքները ինչ նշանակություն ունեն իրավական, ժողովրդավարական և սոցիալական պետության արժեքային համակարգում…»:

Դատախազը նշել է, որ Արծրուն Կ.-ին մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված է բացառապես ազատազրկման ձևով պատիժ՝ 3-ից 6 տարի ժամկետով:

Ըստ դատախազի՝ Արծրուն Կ.-ն ոտնձգել է այնպիսի արժեքի դեմ, ինչպիսին է… «հասարակության անդամների բարոյական զարգացման պաշտպանությունը», նրա արարքն ուղղված է եղել «հասարակության անդամների բարոյական զարգացման խաթարմանը… Նման հանցավոր արարքները կարող են ոտնձգել նաև մարդկանց առողջության դեմ, ինչպես նաև վտանգի տակ դնել մարդկանց… կյանքը…» :

Դատախազի վերաքննիչ բողոքի դեմ պատասխան էր գրել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ խնդրելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնել անփոփոխ, իսկ դատախազի բողոքը մերժել: Պաշտպանն անդրադարձել է դատախազի այն մտքին, թե իր պաշտպանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, որ առաջին ատյանի դատարանը հաշվի է առել ու պայմանական դատապարտություն է կիրառել, կարող են պատճառ լինել, որ նա հետագայում ևս շարունակի դրսևորել նույն հանցավոր վարքագիծը:

Պաշտպանը նշել է. «Հետաքրքիր է, եթե անձը իր 64 տարեկան հասակում կյանքում առաջին անգամ սայթաքել է, որտեղի՞ց է հիմնավորումը, թե նրա նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառելու դեպքում էլ նա կշարունակի դրսևորել հանցավոր վարքագիծ»:

Պաշտպանն ընդգծել է, որ գործի քննության ընթացքում չլինելով անազատության մեջ, Արծրուն Կ.-ն ցուցաբերել է «բացառիկ իրավահպատակ և օրինապահ վարքագիծ, իր նախաձեռնությամբ փակել է օբյեկտը՝ լինելով գրանցված հարկատու: Արդյոք դա բավարար չէ՞ համոզվելու, որ նա արդեն կանգնած է ուղղման ճանապարհին, անկեղծորեն զղջում է …»:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազի բողոքը՝ անփոփոխ թողնելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ պայմանական դատապարտությամբ հանդերձ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում