Թուրքիայում 54 անձիք են ձերբակալվել Ֆեթուլահ Գյուլենի FETO կազմակերպությանը մասնակցության ունենալու կասկածանքով։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։
Գործակալության տվյալներով՝ Ստամբուլի դատախազությունը տվել է 171 մարդու ձերբակալման հրաման։ Համապատասխան գործողությունն անցկացվում է հանրապետության 29 նահանգներում։
Ձերբակալվածների թվում են ստամբուլյան Ֆաթիհ համալսարանի աշխատողներն ու ակադեմիկոսները։ Նրանք բոլորը կասկածվում են ByLock բջջային ծրագրի կիրառման մեջ, որը ծածկագրում է նամակագրությունը և որը, ըստ քննության տվյալների, գործածել են հեղաշրջման մասնակիցները։