Friday, 29 03 2024
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել

Աղքատության ցուցանիշի նվազեցման գծով հնարավոր է՝ առաջին մեկ կամ երկու տարվա ընթացքում էական բարելավում չլինի. վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել «168 Ժամ» թերթի տնտեսական մեկնաբան, B4B.am հարթակի հիմնադիր, Բաբկեն Թունյանին. այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հարցազրույցին ներկա են գտնվել և մասնակցել ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

Բ.Թ.- Աղքատության մասով՝ 2016 թվականի աղքատության մակարդակի մասին Ձեզ հարց չեմ տա, որովհետև ըստ էության դա Ձեր կառավարության հետ կապ չունի։ Բայց եկեք 2017 և 2018 թվականների վիճակը փորձենք կանխատեսել։ Թոշակները, պետական հատվածի աշխատավարձերը չեն աճել ու չեն աճելու, իսկ գներն աճել են և աճելու են։ Այսինքն՝ 2017 և 2018 թվականներին աղքատության մակարդակի էական նվազում դժվար թե լինի։ Մյուս կողմից՝ խոստացել եք աղքատության մակարդակը մինչև 2022թ. նվազեցնել 12 տոկոսային կետով՝ հասցնել 18%-ի։ 2 տարին հանենք, ստացվում է՝ 2019-2022 թվականներին աղքատության մակարդակը պետք է կտրուկ նվազի։ Ինչի՞ հաշվին է դա լինելու։

Վարչապետ – Աշխատավարձի, թոշակների նվազագույն չափը չբարձրացնելը դեռ չի նշանակում, որ միջին աշխատավարձը կամ բնակչության եկամուտները չեն աճում։ Մենք ունենք միջին աշխատավարձի 2.7% աճ։ Այո, մենք ասել ենք, որ 12 տոկոսային կետով նվազեցնելու ենք հինգ տարում։ Այո, առաջին տարում նվազումը քիչ է, սակայն դա նշանակո՞ւմ է, որ հաջորդ տարիներին էլ է այդպես լինելու։ Իհա՛րկե ոչ։

Մեր տնտեսության վիճակը, եթե պատկերավոր ասեմ, նման է չորացած, չմշակված դաշտի, որի վրայից մենք պետք է և՛ քարերը հավաքենք, և՛ ջրենք, և՛ պարարտանյութ տանք, որ հետո սերմը ցանենք և այդ սերմից օգուտ ստանանք։ 2018 թվականը լինելու է շատ հետաքրքիր, բայց գուցե ավելի դժվար տարի, քան 2017-ը, որովհետև մենք այս տարի հետագա կայուն աճի համար անհրաժեշտ շատ հիմքեր դեռ չենք դրել։ 2018-ին դա անելու ենք, օրինակ՝ կապիտալ ծախսերը 2017 թվականի համեմատ՝ 70%-ով ավելացրել ենք։ Մենք պետք է մի քանի տարի քրտնաջան աշխատենք, հիմքերը ստեղծենք՝ սա է ամբողջ «գաղտնիքը»։ Սա, իհարկե, չի նշանակում, որ մեկ տարում չենք կարող լուրջ թռիչք ունենալ աղքատության ցուցանիշի նվազեցման գծով, բայց հնարավոր է՝ առաջին մեկ կամ երկու տարվա ընթացքում էական բարելավում չլինի։

Բ.Թ.- Հենց սա է խնդիրը, շատերը Ձեր նշանակվելով՝ սպասում էին արագ փոփոխությունների։ Դուք հայտարարում էիք, որ արագ փոփոխություններ չեն լինի, բայց ամեն դեպքում՝ 1 տարի անցել է, երկրորդ տարին էլ կանցնի… Բնակչությունը ե՞րբ կսկսի փոփոխություններ զգալ, այդ աճը ե՞րբ կսկսի շոշափելի ազդել մարդկանց կենսամակարդակի վրա։

Վարչապետ– Մենք ասել ենք՝ ամեն տարի գործողություններ ենք անելու, որ դրական փոփոխությունները զգացվեն։ Բայց դա չի նշանակում, որ բոլորը միաժամանակ կզգան դա և նույն չափով. մեկը մի քիչ շուտ կզգա, մյուսը՝ ավելի ուշ։ Կարծում եմ՝ 2019 թվականին շատ ավելի մեծ թվով մարդիկ կզգան, որ մենք տնտեսությունը տարել ենք և տանում ենք ճիշտ ուղղությամբ։ Եթե մենք 2018, 2019 թվականներին նույն քաղաքականությունը վարենք, մարզպետներն ու համայնքապետերը աշխատեն այդ ուղղությամբ, ներքին ներդրողի ակտիվությունն աճի, պետական կառավարման համակարգում բյուրոկրատիան նվազեցնենք, օրենսդրական դաշտը բարելավենք՝ այդ ամենը ժամանակ է պահանջում։

Այնպես չի, որ բիզնեսն անմիջապես արձագանքում է մեր քայլերին, դու ինչ էլ ասես՝ գործարարները, լինելով ամենապրագմատիկ խավը, որոշակի դադար են վերցնում, որ հասկանան՝ ինչ է լինելու։ Դրան գումարվում են բազմաթիվ այլ գործոններ, որոնք ընթացքը դանդաղեցնում են՝ ընտրություններ, հիմա էլ ասում են՝ ապրիլի 9-ը անցնի՝ տեսնենք։ Անընդհատ մի պատճառ են գտնում, որ ամեն ինչ «երկուշաբթի օրվանից» սկսեն։

Վաչե Գաբրիելյան– Եթե նայենք տնտեսական աճի դինամիկան, մենք սկսել ենք ցածր պոտենցիալով և այսօր գնում ենք պոտենցիալից բարձր տնտեսական աճի։ Դա նշանակում է, որ միջին տնտեսական աճը գնում է ոչ թե հավասարաչափ, այլ արագացումով, որովհետև ցածր պոտենցիալից ենք եկել։ Աղքատության մակարդակի փոփոխությունն էլ պետք է լինի տնտեսական աճին զուգահեռ։ Մեր տնտեսական աճի պոտենցիալը վերջին տարիներին ընկել էր մինչև 2-3%, իսկ մենք ենթադրում ենք՝ 5% և ավելի տնտեսական աճի գալ ավելի վերջում, նշանակում է՝ այդ աճի ազդեցությունը վերջում կումուլյատիվ է զգացվելու։ Հավասարաչափ, աստիճանական տնտեսական աճ, զուտ տնտեսության բնույթից ելնելով՝ չի լինելու։ Դրան հնարավոր է հասնել միայն վերաբաշխման շնորհիվ, սակայն դա էլ նպատակահարմար չի, որովհետև կվտանգի մակրոտնտեսական կայունությունը։

Սուրեն Կարայան– Աղքատության նվազման հետ կապված հիմնական շեշտադրումը դրվել է ոչ թե սոցիալական քաղաքականության վրա, այլ տնտեսական աճի՝ իհարկե, մեծ դեր վերապահելով սոցիալական ծախսերին։ Այսօր մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ 1% տնտեսական աճն աղքատության մակարդակը նվազեցնում է 0.3 տոկոսային կետով։ Մեր խնդիրն է, որպեսզի տնտեսական աճը լինի ավելի որակյալ, ավելի ներառական։ Ի դեպ, կան երկրներ, որ 1% տնտեսական աճը հանգեցնում է աղքատության նվազեցման 1 տոկոսային կետով։ Մենք 2 ուղղություններով էլ աշխատանքներ ենք իրականացնում՝ ունենալ կայուն 5% տնտեսական աճ, և դրան զուգահեռ՝ այնպես անել, որ դրա ազդեցությունն ավելի մեծ լինի եկամուտների վերաբաշխվածության տեսանկյունից։

Վարչապետ– Մի գործոն էլ նշեմ։ Միգուցե բաժանումը շատ արհեստական է, բայց ես ինքս ինձ համար ճյուղերը բաժանել եմ այսպես՝ վերտիկալ և հորիզոնական։ Ուղղահայացն այն ճյուղերն են. որոնք 1 դոլար կամ 1 աշխատողի դեպքում առավելագույն արդյունք են տալիս (օրինակ՝ ՏՏ ոլորտ, high tech), իսկ հորիզոնականը՝ որոնք մեծ թվով աշխատատեղեր են ստեղծում (օրինակ՝ թեթև արդյունաբերություն, գյուղատնտեսություն)։ Ինչո՞ւ ենք մենք այսօր գյուղատնտեսությանն ու թեթև արդյունաբերությանը հատուկ ուշադրություն դարձնում. որովհետև այդ ճյուղերը մաքսիմալ աշխատատեղեր են ստեղծում, չնայած ՀՆԱ-ի մեջ հավելյալ արժեք ստեղծելու տեսանկյունից՝ արդյունավետությունը ցածր է, քան վերտիկալ ոլորտներում։

Վաչե Գաբրիելյան– Այդ առումով մի բան ավելացնեմ։ Գործիքակազմը, որ այսօր գյուղատնտեսության ոլորտում կիրառվում է, այդտեղ տրամաբանությունը կառուցված է հիմնականում ներառական աճի վրա։ Որովհետև, եթե ուշադրություն դարձնեք, մեզ մոտ աղքատության և պոտենցիալը բարձրացնելու տեսանկյունից ամենամեծ տեղը գյուղն է։ Գյուղում բոլոր ծրագրերը, որոնք Իգնատի Առաքելյանն առաջ է տանում՝ սկսած սուբսիդավորման տարբեր տեսակներից, վերջացրած տեխնոլոգիաների ներառմամբ, ենթադրում են, որ ներառական աճի ամենամեծ ազդեցությունը կգա հենց այդ հատվածից։

Վարչապետ– Ավելին, ժողովրդագրության հետ կապված 2 թիվ նշեմ, որ ինձ զարմացրել է։ Մեկ ընտանիքի հաշվով երեխաների քանակի առումով ունենք մի այսպիսի անտրամաբանական փաստ. քաղաքային բնակավայրերում այդ ցուցանիշը 1.60-ից բարձրացել է մինչև 1.65, գյուղական բնակավայրերում՝ 2.3-ից նվազել է մինչև 1.5։ Այսինքն, ժողովրդագրական խնդիրներն էլ լրացուցիչ պատճառ են, որ գյուղին ավելի մեծ ուշադրություն դարձնենք։

Բ.Թ.- Պրն վարչապետ, այս ամբողջ զրույցի ընթացքում մենք հիմնվում ենք տվյալների վրա, որոնք հրապարակվում են Ազգային վիճակագրական ծառայության կողմից։ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ Դուք կասկած հայտնեցիք, որ այդ կառույցը որոշ ցուցանիշներ սխալ է ներկայացնում՝ նվազեցնում է…

Վարչապետ– Կասկած չեմ հայտնել, կատակ եմ արել։ Մենք ընդունել ենք ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության աճի ցուցանիշը 23.5%՝ մեր ԱՎԾ-ի տվյալներով։ Մեդվեդևը հայտարարեց, որ իր տվյալներով՝ 30% է։ Պատասխանեցի, որ մեզ դա ձեռնտու է, և իրականում դա ասված էր կատակով։ Չէ՞ որ մենք մեր վիճակագրությունը չենք փոխել և շարունակում ենք հիմնվել նույն 23.5%-ի վրա։

Բ.Թ.- Խոսքը կոնկրետ այդ ցուցանիշին չի վերաբերում. ընդհանրապես մենք կարո՞ղ ենք հավատալ պաշտոնական վիճակագրությանը։

Վարչապետ– Հարկվող ոլորտների մասով՝ այո։ Որովհետև մենք բազմաթիվ հետադարձ «սիգնալներ» ենք հետ ստանում։ Իսկ օրինակ՝ գյուղատնտեսության մասով որոշակի կասկածներ կան, որովհետև չի հարկվում, և տվյալների ճշգրտության մասով խնդիրներ կան։

Ինչ վերաբերում է մեր 23.5%-ին և Մեդվեդևի հնչեցրած 30%-ին, ամբողջ աշխարհում այդ երևույթը կա։ Վաչե Գաբրիելյանը մի առիթով ասաց, որ, եթե ամբողջ աշխարհի արտահանումն ու ներմուծումը գումարես, արդյունքը զրո չի դառնա։ Օրինակ, մենք ապրանքը արտահանում ենք, այստեղ արժեքը ֆիքսում ենք 1 դոլար, հետո դրա վրա ավելանում է 20 սենտ տրանսպորտային ծախս և ներմուծող երկրում դառնում է 1,2 դոլար։ Սա բազմաթիվ պատճառներից մեկն է։

Նորից ասեմ, մենք հիմնվում ենք այն վիճակագրության վրա, որը մերն է։ Այնպես չի, որ Մեդվեդևի խոսելուց հետո մենք մեր տվյալները փոխել ենք։

Վարդան Արամյան– Եթե խոսում ենք մեր վիճակագրության որակի մասին, ապա այդ գնահատականը տալիս են միջազգային կառույցները։ Հայաստանն Արժույթի միջազգային հիմնադրամի GDDS (General Data Dissemination System) և SDDS (Special Data Dissemination Standard) համակարգերի անդամ է։ Սա նշանակում է, որ ԱՄՀ-ն գնահատում է, թե քո երկրի վիճակագրության ծածկույթը, մեթոդոլոգիան որքանով է որակյալ։ Այսքանը բավարար է՝ որակի մասին պատկերացում կազմելու համար, իսկ այդ վիճակագրական շեղումները միշտ էլ լինում են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում