Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

Բոլորն այսպես են հասկանում՝ 3 միլիարդանոց ծրագիր եմ բերել, 3 միլիարդը տվեք. ո՞րն է գործարարի ներդրումը, ինչ ռիսկեր կան․ վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել «168 Ժամ» թերթի տնտեսական մեկնաբան, B4B.am հարթակի հիմնադիր, Բաբկեն Թունյանին. այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հարցազրույցին ներկա են գտնվել և մասնակցել ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

Բ. Թ.- Բավականին երկար ժամանակ է՝ գործում է ներդրումային ծրագրերի կայքը, որտեղ հավաքագրվել են տարբեր ներդրումային ծրագրեր, մշակվել ու ներկայացվել էին ֆինանսավորողներին, որպեսզի, եթե հետաքրքրում է, մարդիկ ներդրումներ անեն: Այս ընթացքում հետաքրքրություն ընդհանրապես եղե՞լ է այդ ծրագրերի նկատմամբ, ներդրումներ անողներ եղե՞լ են:

Վարչապետ– Ես երկու խոսք ասեմ, ընդհանրապես ներդրումների մասին և հասարակության սպասելիքների մասին, թե ինչ եղան ներդրումները, բա ասում էիք՝ ներդրումներ կբերենք, և այլն:

Առաջին խնդիրը, որ մենք մեր առջև դրել ենք՝ ներքին ներդրողին ոգևորելն է, որ նա աշխատի: Այդպիսի երկիր գոյություն չունի, որ, երբ ներքին ներդրողը պասիվ է, արտաքին ներդրողը գալիս է: Ներքին ներդրողին ոգևորելու համար փորձել ենք մաքսիմալ հեշտացնել պայմանները: 2017 թվականի այս մակրոտնտեսական ցուցանիշները, որ ունենք, համախմբված գործողությունների մի շարք է: Հարկային-մաքսայինը սահմանին խնդիրներ չի ստեղծում, հարկայինը չի ճնշում, բիզնեսմենն ակտիվ է:

Մենք այսօր մարզային ծրագրերն ամփոփում ենք, ունենք վիճակագրություն, որ 100 ծրագրից 24-ն արդեն իրագործվել է, ևս 19-ը քննարկման փուլում է: Զուտ վիճակագրության առումով դա, կարող է, լավ թիվ չէ, բայց մարզային օղակների մեջ տնտեսական բաղադրիչը սարսափելի մեծ գործոն է դարձել նրանց աշխատանքներում: Հստակ ձևակերպել են, թե սեփական եկամուտն ինչպես է լինելու, պահպանությունն ինչպես է լինելու, գյուղատնտեսական ծրագրերը, որ սուբսիդավորել ենք, մրցակցություն է լինելու մարզպետների մեջ, թե քանի հոգի են այս ծրագրերին մասնակցում, ինչքան ներդրում են նախատեսում բերել: Մենք այսօր անգամ մեր սեփական գույքը պատրաստ ենք անվճար տալ գործարարին՝ որոշակի հայտանիշների դեպքում. Արթիկում և Ապարանում նման օրինակներ ունենք:

Հիմնական խնդիրն այն էր, որ մեր ներքին պոտենցիալ ներդրողին արթնացնեինք, որ մեր բոլոր համայնքապետերը հասկանան, որ իրենց քաղաքում, համայնքում բիզնես ունենալը միայն կառավարության գործը չէ: Բազմաթիվ օրինակներ ունեինք, որ համայնքների ղեկավարները բերում էին ծրագիրը, թողնում էին կառավարությունում ու գնում էին: Մենք չենք ասում՝ մեր պատասխանատվությունը չէ։ Բայց երբ համայնքապետերը հասկանում են, թե իրենց համայնքում բիզնես-միջավայրը լա՞վն է, թե՞ լավը չէ, բիզնեսը զարգանո՞ւմ է, թե՞ ոչ, ինքն ընդառա՞ջ է գնում բիզնեսին, թե՞ ոչ, դրանից բոլորը միայն շահում են։ Ես վստահ եմ, որ հետևողական աշխատանքի դեպքում 2018թ. մարզային ծրագրերը որակապես այլ են լինելու:

Բ. Թ.- Պարոն վարչապետ, եթե այդ խնդիրը երկու մասի բաժանենք՝ բիզնես ծրագիր ստեղծել, մշակել և ֆինանսավորում գտնել, մեզ մոտ այդ երկու խնդիրներից ո՞րն է ավելի սուր դրված:

Վարչապետ– Բիզնես ծրագիրը մշակելը:

Բ. Թ.- Այսինքն՝ գումարը կա, բիզնես ծրագրերը չկա՞ն:

Վարչապետ– Այո, բիզնես ծրագիրը քիչ են, բիզնես մտածելակերպը դեռ այդքան զարգացած չէ:

Բ. Թ.- Հիմա կոնկրետ այդ ներդրումների կայքում կան մի քանի տասնյակ ծրագրեր, փողը կա՞:

Վարչապետ– Այնպես չէ, որ փողն անվերջ է: Բոլորն այսպես են հասկանում՝ 3 միլիարդանոց ծրագիր եմ բերել, 3 միլիարդը տվեք։ Իսկ ո՞րն է գործարարի ներդրումը, ի՞նչ պատասխանատվություն կամ ռիսկեր կան: Այդ մասին չի նշվում:

Սուրեն Կարայան– Կայքը հարթակ է, որտեղ ներկայացված են բիզնես ծրագրեր՝ 2 մասից: Մեկը՝ հնարավորություն ենք ստեղծել, որ մասնավոր հատվածն իր ներդրումային ծրագրերը ներկայացնի, մյուսը՝ մենք՝ որպես պետություն, մեր այն ենթակառուցվածքային և խոշոր ծրագրերը, որ հնարավոր է՝ հետաքրքրեն մասնավոր հատվածին, այդ ծրագրերն ենք դրել: Ունենք երկու արդյունք. առաջինը, որ մասնավոր հատվածը ոգևորվեց և ծրագրեր ներկայացրեց, ժամանակի ընթացքում հետևել ենք, իր կողմից ներկայացված ծրագրերի որակը փոխվեց: Երկրորդ արդյունքն այն է, որ Big 4-ից 2 կազմակերպություն՝ KPMG-ն և Deloitte-ն, ևս հետաքրքրված են։ Իրենք պայմանավորվել են մասնավորի հետ, իրենք կազմել են մանրամասն բիզնես ծրագիր, և իրենք այդ ծրագրերն արդեն PR են անում, որպեսզի դրանց համար ներդրումներ գտնեն:

Բ. Թ.- Ի՞նչ ծավալի ներդրումների մասին է խոսքը:

Սուրեն Կարայան– KPMG-ն վերցրել է ներդրումային ծրագիր, որի արժեքը 120 մլն դոլար է, Deloitte-ը ընտրել է 2 ծրագիր, որոնք միասին մոտավորապես 80 մլն դոլար են կազմում։ Մենք ունենք նաև կոնկրետ մեկ ծրագիր, որը եղել է կայքում և ֆինանսավորվել է, գյուղատնտեսության ոլորտում է, ջերմոցային ծրագիր էր: Ունենք կոնկրետ հետաքրքրություն 2-3 ծրագրերի հետ կապված, խոշոր շինարարական ծրագրեր են, որոնց շուրջ հիմա բանակցում ենք:

Բ. Թ.- Պարոն վարչապետ, խոսում էիք ներքին ներդրումների մասին։ Կարծում եմ՝ կհամաձայնեք նաև, որ որպեսզի օտարերկրացին այստեղ ներդրումներ անի, պետք է ներքինն իրեն օրինակ ծառայի: Հիմա, կներեք, իհարկե, Ձեր անձնական օրինակով հարցս տամ. Ձեր գույքի և եկամուտների հայտարարագրում բավականին մեծ դրամական միջոցներ եք հայտարարագրել, այսինքն՝ ենթադրում եմ, որ դրանք ազատ միջոցներ են: Իսկ հարմար ծրագրեր չկա՞ն, որ դրանցում ներդրումներ անեք:

Վարչապետ– Կան, և անելու եմ, և անում եմ, բայց ես չեմ անում, հիմա ո՞նց են ասում՝ իմ ընտանիքի անդամներն են անում: Գյումրիում ծրագիր կա, մտածում եմ՝ Վանաձորում նույնպես նման ծրագիր անել զբոսաշրջության զարգացման համար, և այլ ծրագրեր էլ կան, որոնք իմ ընտանիքի անդամներն անում են և անելու են:

Բ. Թ.- Միայն ծառայությունների՞ ոլորտում:

Վարչապետ– Ոչ, նաև արտադրություն կա, գյուղատնտեսություն:

Բ. Թ.- Դրա փակագծերը ե՞րբ կբացվեն:

Վարչապետ– Երբ իրագործվի:

Բ. Թ.- Բայց տեսանելի՞ ապագայում:

Վարչապետ– Տեսանելի, շատ տեսանելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում