2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի գործով դատական նիստում այսօր Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան, փաստաբան Արա Ղարագյոզյանը դատավոր ՄԵսրոպ Մակյանին միջնորդեց վերանայել դիրքորոշումը և իր պաշտպանյալ Արայիկ Խանդոյանին վերադարձնել նիստերի դահլիճ:
Արայիկ Խանդոյանն ու Պավել Մանուկյանը հանդես եկան ամանորյա ուղերձով: