Friday, 29 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը

Սարգսյանի և Ալիևի միասնությունը հանուն Պուտինի

ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներն, ավանդույթի համաձայն, Ամանորի նախաշեմին Մոսկվայում ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել։

Երեկ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձմոսկովյան Նովո-Օգարյովո նստավայրում հետխորհրդային երկրների ղեկավարները շնորհավորել են Պուտինի Ամանորն ու հաջողություն մաղթել եկող տարի Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններում։ Ներկա են եղել ու Պուտինին դիֆերամբներ են ձոնել բոլորը՝ բացառությամբ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, ով սահմանափակվել է Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցով:

Քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում, և նույնիսկ օրինաչափ է, որ երեկվա գագաթնաժողովը հարմարեցվել է նախագահական ընտրություններում Պուտինի պաշտոնական առաջադրման օրվան: Գագաթնաժողովում, դատելով պաշտոնական լրահոսից, որևէ գործնական հարց չի քննարկվել. դա եղել է Պուտինի մեծարման երեկո՝ հար և նման սովետական հոռի ավանդույթներին, երբ առաջին քարտուղարները հավաքվում էին Մոսկվայում գենսեկին քծնելու նպատակով:

Փաստորեն կա մի հարց, հարթակ, որտեղ ընդհանրական են Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը՝ դա Պուտինի նկատմամբ անսահման քաղաքական համակրությունն է, նվիրվածությունը:

Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ այս տարի Ռուսաստանում արձանագրված «տնտեսական դրական միտումները դրականորեն են ազդել նաև Հայաստանի ընդհանուր տնտեսական վիճակի վրա»։ «Մենք մաղթում ենք Ձեզ հաջողություն եկող տարում։ Ոչ ոք չի կասկածում Ձեր հաջողությանը։ Ուզում եմ, որ ամեն ինչ հաջող լինի՝ ի բարօրություն Ռուսաստանի ժողովրդի և մեր բարեկամության»,- ասել է Հայաստանի նախագահը։

Իր երկրի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հաջող զարգացումը Պուտինի հետ է կապել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ալիևն ավելի պերճախոս է գտնվել և ընդգծել է, որ Ադրբեջանում ոչ ոք չի կասկածում՝ երեք ամսից Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններին ռուսաստանցիները ճիշտ ընտրություն են կատարելու, և հաղթելու է Վլադիմիր Պուտինը։

Ինքնին հասկանալի է, որ խնդիրը Պուտինի անձը չէ, այլ այն ստատուս քվոն, որը պայմանավորված է նրա անձով ու նպաստում է Սարգսյանի ու Ալիևի իշխանությունների երկարաձգմանը: Այդ ստատուս քվոյի հիմքում ավտորիտարիզմն ու կոռուպցիան են, որոնք ցեմենտում են հետխորհրդային տարածքում գործող այլանդակ այն համակարգը, որի գագաթին կանգնած է Պուտինը:

Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը, անկախ իրենց ունեցած քաղաքական, մարդկային տարբերություններից, այդ բուրգի սեգմենտներն են՝ իրենց «ազգային» համակարգերով հանդերձ: Քանի դեռ Հայաստանի ղեկավարը, անկախ անձից, Ադրբեջանի իր գործընկերոջ հետ ընդհանուր օրակարգ ունի ռուսական ավտորիտար, կոռուպցիոն համակարգում, անկարելի է պատկերացնել, որ Հայաստանը կարող է արձանագրել որակական ճեղքում՝ բոլոր մակարդակներում և հարթությունների վրա: Հնարավոր չէ մի ձեռքում պահել Պուտինին քծնող ելույթը, մյուսում՝ ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագիրը: Անկարելի է ռուսական արքունիքում փնտրել ԼՂ հարցի լուծման բանալին, երբ քաղաքակրթական այդ հարթության վրա զրոյանում են Հայաստանի ու Ադրբեջանի, Սարգսյանի ու Ալիևի որակական տարբերությունները:

Երեկ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հանդես էին գալիս Վլադիմիր Պուտինի «վստահված անձի» նվաստացուցիչ կարգավիճակով՝ հանուն այն ստատուս քվոյի, որը ճահճի հատակն է քաշում Հայաստանն ու Ադրբեջանը՝ շնչելու հնարավորություն տալով միայն քրեաօլիգարխիկ համակարգերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում