Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր»-ի գործով դատավարությունը:
Դատը մեկնարկելուց անմիջապես հետո ընդմիջվեց, քանի որ դատարան չէր ներկայացել Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը:
Սմբատ Բարսեղյանը հայտարարությամբ հանդես եկավ և իր խոսքում նշեց․ «Իմ հայրենիքի պաշտպանության հարցը պետք է քննարկվի և ոչ թե իմը: Ես ինձ դրել եմ հայրենիքի զոհասեղանին: Ես գիտեմ անելիքս և պատրաստեմ պայքարեմ ու զոհվեմ»: