Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

Ինչո՞ւ է Ռուսաստանը խոչընդոտում Վրաստանի հետ ճանապարհային միջանցքի բացմանը

Սերժ Սարգսյանի՝ անցած շաբաթ Վրաստան կատարած այցը բավականին մեծ ոգևորություն է առաջացրել մեր երկու երկրների ու հատկապես Հայաստանի տնտեսական-քաղաքական շրջանակներում: Ս. Սարգսյանը վրաց նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր մեր երկու երկրների առևտրատնտեսական օրակարգին՝ առաջին հերթին կարևորելով ընթացիկ համագործակցության խորացումն այնպիսի նշանակալի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան և տրանսպորտը, այդ թվում նաև մեր երկրների տարանցիկ կարողությունների և դրանց արդյունավետ օգտագործման հնարավորությունների զարգացումը:

Էներգետիկ ոլորտում մեր երկու երկրների համագործակցությունը հայտնի է: Եթե չհաշվենք այն հանգամանքը, որ Ռուսաստան-Հայաստան գազամուղն անցնում է Վրաստանի տարածքով, ապա ՀՀ-ն այդ երկրին էլեկտրաէներգիա է վաճառում: Իսկ 2016թ. ապրիլին էլ ՀՀ-ում Վրաստանը, ՌԴ-ն, Իրանն ու ՀՀ-ն հաստատեցին «Հյուսիս-հարավ» էներգետիկ միջանցքի ձևավորման ծրագիրը, որ այս չորս երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերը կարողանան համաժամանակյա աշխատել՝ փոխանակելով մինչև 1200 ՄՎտ հզորության էլեկտրականության հոսքեր: Էներգետիկ ոլորտում այլ տարանցիկ շոշափելի ծրագրեր չեն նշմարվում: Հայաստանի տարածքով էներգառեսուրսների՝ մասնավորապես իրանական գազի Վրաստան կամ Եվրոպա արտահանելու վերաբերյալ երազանքները կոպտորեն ճնշվեցին ավելի քան մեկ տասնամյակ առաջ՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք, երբ Իրան-Հայաստան գազամուղի տրամաչափը նախատեսվածից ավելի նեղացվեց ու թողունակությունը սահմանափակվեց միայն ՀՀ ներքին սպառման պահանջներով: ՌԴ-ն թույլ չտվեց ՀՀ և Վրաստանի տարածքով իրանական գազը Եվրոպա հասցնել:

Ուրեմն էլ ինչ տարանցիկ հնարավորությունների մասին է խոսում Ս. Սարգսյանը, հատկապես, որ Վրաստանը, մեծ հաշվով, նման խնդիր չունի: Միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը մեզ հետ զրույցում նախ նկատեց, որ նման հայտարարությունները դիվանագիտական կամ ընդհանուր քաղաքական բնույթ ունեն: «Բայց, իհարկե, տարանցիկ անսպառ հնարավորություններ կան, և իմ կարծիքով՝ երկու երկրների կառավարությունները, հատկապես Հայաստանի կառավարությունը, այդ ուղղությամբ չեն աշխատում: Հատկապես, որ Ս. Սարգսյանը վերջերս հայտարարեց, թե ՀՀ կառավարության հիմնական նպատակը եղել է մենեջմենթի ապահովումը: Միջազգային հարաբերությունների զարգացման մասին խոսք չկար»,- ասում է Հ. Իգիթյանը:

Այնուամենայնիվ, Ս. Սարգսյանի նման հայտարարությունը ոչ միայն ակնկալիքներ, այլև զարմանք է առաջացրել մեր երկրում այն առումով, որ գուցե ՌԴ-ն մեղմացրել է Վրաստանի հետ մեր հարաբերությունների վրա ճնշումը: Չէ որ ռուս-վրացական 2008թ. կարճատև պատերազմից հետո այդ երկու երկրների միջև առկա քաղաքական և տնտեսական լարվածոթյունն անդրադարձավ նաև Վրաստանի հետ մեր հարաբերությունների ազատության կամ հնարավորությունների ընդլայնման վրա: Գուցե հիմա ՌԴ-ն վերանայել է իր դիրքորոշումը և որոշել թուլացնել այդ լարվածությունը: Հատկապես, որ այս անգամ ՌԴ-ն ՀՀ-ԵՄ նոյեմբերի 24-ի համաձայնագրի ստորագրմանը չխոչընդոտեց, ինչպես դա արել էր 2013թ. սեպտեմբերին՝ Ասոցացման համաձայնագրի դեպքում: Մյուս կողմից՝ Ս. Սարգսյանի ասած տարանցիկ հնարավորություններին նախապես նոր լիցք տվեց վրաց վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, հայտարարելով, թե ՀՀ-ն միանշանակ կօգտվի Հարավային Օսիայի և Աբխազիայի տարանցիկ միջանցքից:

Կոնկրետ Շվեյցարիայի կամ շվեյցարական SGS ընկերության միջնորդությամբ բանակցություններ էին ընթանում, որ Օսիայի միջոցով ՀՀ-ն ճանապարհային միջանցք ունենա դեպի ՌԴ: 2011թ. եռակողմ պայմանագիր ստորագրվեց, բայց հետագայում այն չիրագործվեց: Հիմա, կարծես թե, երկարամյա բանակցություններն արդյունք են տալիս: Հ. Իգիթյանը, սակայն, գտնում է, որ այս դեպքում խնդիրը ոչ միայն ՌԴ-ի, այլև Վրաստանի ցանկությունների մեջ է: Եվ մինչև այդ երկիրը ՌԴ-ի հետ իր քաղաքական խնդիրները չլուծի, դժվար թե այդ ճանապարհը բացի: «Իհարկե, դա այն խնդիրն է, որ բոլոր կողմերը, նաև միջազգային կազմակերպությունները շատ են ցանկանում, եթե դուք նկատի ունեք վերջերս Վրաստանի վարչապետի հայտարարությունը: Բայց երբ հարցը կհասնի իրականացմանը, կբարձրացվի տարածքների կարգավիճակի հարցը: Օրինակ, որտեղ պետք է դրված լինի Վրաստան-ՌԴ սահմանը: Ամեն դեպքում, կարծում եմ, մինչև քաղաքական հարցերը չլուծվեն, այդ ճանապարհների խնդիրը չի լուծվի: Հատկապես, որ դա ոչ միայն այդ երկրների սահմանն է, այլև գեոպոլիտիկ՝ ԵԱՏՄ սահմանն է: Իհարկե, ուրախ եմ, որ կողմերը գոնե խոսում են այդ մասին, բայց իրականացման ժամկետները դեռ չեն երևում»,- հավելում է Հ. Իգիթյանը:

Ամեն դեպքում հայ-վրացական հարաբերություններում որոշակի ջերմացում նկատվեց ՀՀ-ի կողմից ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը: Եվ ամենայն հավանականությամբ, դեռևս 2013թ. Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրած Վրաստանը ԵՄ-ից դրա համար որոշակի ազդակ է ստացել: «Իհարկե, այդ համաձայնագրից հետո որոշ դրական տեղաշարժ կարող է լինել, որովհետև ի վերջո կողմերը ֆիքսել են իրենց արժեքների համակարգը թե՛ վրաց-ԵՄ, թե՛ ՀՀ-ԵՄ համաձայնագրերում: Բայց նորից եմ կրկնում՝ զարգացման ողջ բանալին գտնվում է մեր երկու երկրների իշխանությունների ձեռքում: Անգամ այն խոչընդոտները, որ առկա են ի դեմս ՌԴ-ի, երկու երկրները պետք է նայեն, թի ինչ համատեղ ծրագրեր կամ զարգացում կարող են առաջարկել»,- եզրափակում է Հ. Իգիթյանը:

Վրացահայ հայտնի գործիչ Վան Բայբուրդը, սակայն, այլ կարծիքի է: Նա գտնում է՝ Ս. Սարգսյանի այցը հաստատ օգնելու է, որ այդ 2011թ. եռակողմ պայմանագիրն իրականություն դառնա, ու ճանապարհային միջանցքը գործարկվի: Եվ նրա կարծիքով, եթե մինչև հիմա պայմանագիրը չի իրականացվել, պատճառը ոչ թե Վրաստանի, այլ ՌԴ-ի քաղաքական նկրտումներն են եղել: Նրա խոսքերով՝ 2011թ. պայմանագիրը ստորագրելուց հետո ՌԴ-ն որոշեց հավելյայլ պայմաններ առաջ քաշել: «Դա չտեսնված լավ պայմանագիր է և՛ ՌԴ-ի, և՛ Վրաստանի համար: Ես գիտեմ, և այստեղ բոլորը գիտեն այն մասին, որ ՌԴ-ն ուզում է պայմանագրում ընդգրկել նաև այլ երկրներ: Խոսքը վերաբերում է այն երկրներին, որոնց անկախությունն ինքը ճանաչել է: ՌԴ-ն ասում է, այո, Վրաստան, ես ստորագրել եմ, բայց հիմա այլ ժամանակներ են»,- ասում է Վ. Բայբուրդը:

Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է նույն Աբխազիային և Օսիային, որոնց ՌԴ-ն ցանկանում է այդ եռակողմ պայմանագրի նոր կողմերը դարձնել: «Բայց, իմ կարծիքով, խնդիրը կկարգավորվի՝ այդ այցը պետք է օգնի»,- հույս է հայտնում Վ. Բայբուրդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում