Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հայ-վրացական հանդիպումը անհանգստացրել է Բաքվին

Սերժ Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցը, որ տեղի է ունեցել դեկտեմբերի 25-26-ին, բավական անհանգստացրել է Ադրբեջանին: Համենայնդեպս, այդ այցի կապակցությամբ ադրբեջանական մամուլում հայտնվել են հրապարակումներ, որոնք խիստ դժգոհություն են հայտնում Վրաստանի կեցվածքից՝ այն որակելով գրեթե հակադաշնակցային կամ դավաճանական:

Բանն այն է, որ հայ-վրացական նախկին փոխայցերի դեպքում ադրբեջանական մամուլը նման ցավագին արձագանք չէր տալիս դրանց, ինչը նշանակում է, որ այս անգամ ադրբեջանցիները ունեն նման կտրուկ արձագանքի հիմք հանդիսացող որոշակի մտահոգության առիթներ: Դա նշանակում է, որ հայ-վրացական ներկայիս բարձր մակարդակի հանդիպումը գործնականում ունեցել է նախորդներից զգալիորեն տարբերվող առարկայական բնույթ: Թե հատկապես ինչի մասին է խոսքը, ինչն է եղել օրակարգում, որի շոշափելի քննարկումը տագնապ է առաջացրել Բաքվում և ստիպել մամուլով հարձակում գործել Վրաստանի դեմ՝ դժվար է ասել: Սակայն չի բացառվում, որ խոսքը, այնուհանդերձ, Վերին Լարսի այլընտրանքների ուղղությամբ աշխատանքի մասին է՝ հատկապես նկատի ունենալով այն, որ հենց այստեղ է թերևս Ադրբեջանի համար ամենազգայուն հանգամանքը, քանի որ դրանով ըստ էության քանդվում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը:

Սերժ Սարգսյանի՝ Վրաստան այցից առաջ Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանն էլ կարող է օգտվել Հարավային Օսիայի և Աբխազիայի տրանսպորտային միջանցքներից, եթե հաջողվի պայմանավորվել ռուսական կողմի հետ: Թբիլիսի այցի ընթացքում էլ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ քննարկել են տարանցիկ կարողությունները փոխադարձաբար ուժեղացնելու հարցը:

Թբիլիսիից հետո Սերժ Սարգսյանն անմիջապես մեկնել է Մոսկվա: Իհարկե, նա այսպես թե այնպես Մոսկվա մեկնելու էր՝ ԱՊՀ ոչ պաշտոնական վեհաժողովին, սակայն հատկանշական է, որ Թբիլիսի այցը ծրագրվեց և տեղի ունեցավ Մոսկվա մեկնելու անմիջապես շեմին, ինչը թերևս բոլորովին պատահական չէ:

Ադրբեջանական մամուլի արձագանքը այս առումով իսկապես շոշափելի և նշանային ինդիկատոր է, որը վկայում է իրավիճակի էական փոփոխության հեռանկարների մասին: Իսկ փոփոխությունը կարող է կրել շատ ավելի լայն բնույթ, և խոսքը տվյալ պարագայում կարող է վերաբերել ոչ միայն Հայաստան-Վրաստան-Ռուսաստան տրանսպորտային երթուղու ձևավորմանը՝ ի տարբերություն Վերին Լարսի ավելի կայուն և մշտական ճանապարհով, այլ նաև այդ երթուղու Իրանի միանալուն, ինչն արդեն ոչ միայն տապալում է Հայաստանը շրջափակելու ադրբեջանական մարտավարությունը և ռազմավարությունը, այլև ուղիղ մրցակցում է Ադրբեջանի պլանների հետ, քանի որ Բաքուն ինքն է ակնկալում լինել հարավը հյուսիսին կապող օղակը՝ միակ օղակը:

Ադրբեջանն ըստ երևույթին հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպման օրակարգում նշմարել է իր համար վտանգներ նաև այդ ուղղությամբ, համենայնդեպս այնպիսիք, որոնց նկատմամբ չի կարողացել լռություն պահպանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում