Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կառավարությունը վանում է ներդրողներին. խոսում է վերականգնվող էներգետիկայից՝ չունենալով զարգացման ճանապարհային քարտեզ

«Միանգամայն ողջունելի է էներգետիկայի դաշտն ազատականացնելու կառավարության ցանկությունը, սակայն մենք մեր էներգետիկ քաղաքականության մշակման և իրականացման գործում փորձում ենք առաջ ընկնել, անպատասխան թողնելով մի շարք հարցեր, որոնք առկա են մեր էներգետիկ անվտանգության ոլորտում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը։

Նրա խոսքերով՝ մենք արդեն ունենք հստակ ձևավորված էներգետիկ բալանս։ Էներգագեներացման 40 տոկոսն ապահովում են ջերմաէլեկտրակայանները, 40 տոկոսը՝ ատոմակայանը, 20 տոկոսը՝ հիդրոէներգետիկ կոմպլեքսը։ Այս ցուցանիշները փոփոխությունների են ենթարկվում, բայց պատկերը հիմնականում այսպիսին է։ «Արդյո՞ք մենք ուզում ենք, որ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով այս բալանսը պահպանվի։ Այսօր մենք խոսում ենք վերականգնվող էներգետիկայից և, մասնավորապես, արևային էներգետիկայից, բայց առ այսօր չկա վերականգնվող էներգետիկայի զարգացման ճանապարհային քարտեզ։ Չկա պատասխան, թե վերականգնվող էներգետիկան ինչպես կարող է ներառվել մեր էներգետիկ բալանսի մեջ։ Սա առանցքային խնդիր է»,- նշեց փորձագետը։

Անդրադառնալով դաշտի ազատականացմանը, Դավթյանը նշեց, որ այսօր էլ հնարավոր չէ մենաշնորհ բառն օգտագործել, այսօր չունենք մոնոպոլիզացված շուկա, բայց ունենք ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառման արդյունքում ռեսուրսների կենտրոնացում մեկ կենտրոնում։ «Շուկայի ազատականացման հարցում պետք չէ հեծանիվ հորինել։ Ազատականացման մոդել ընտրած երկիրը պարտավորվում է ստույգ տարանջատել երեք հիմնական գործիք՝ գեներացումը, փոխանցումը և բաշխումը։ Իսկ այսօր մենք տեսնում ենք, որ այս երեք գործառույթներից երկուսը իրականացնում է մեկ ընկերություն, մեկ հոլդինգի կողմից կառավարվող կազմակերպություն՝ հանձինս «Տաշիր Գրուպ»-ի։ Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի գեներացմանը, ապա մենք տեսնում ենք, որ նույն «Տաշիր Գրուպ»-ը բավական լուրջ քայլեր է ձեռնարկում հիդրոէներգետիկ ոլորտում։ Գուցե օրենքի ընդունման պարագայում ապագայում մենք կարողանանք ֆորմալ առումով հայտարարել, որ շուկան ազատականացված է, և այն բաց է արտաքին ներդրողների համար, բայց երբ մի կողմ ենք դնում հռետորաբանությունը, քաղաքական որոշումը և նայում ենք զուտ տնտեսական գործընթացներին, մենք տեսնում ենք, որ կան մի շարք հանգամանքներ, որոնք վանում են ներդրողներին»,- նշեց փորձագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում