Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

«Հանդեսը» սկսվեց. Պուտինի դասը Սերժ Սարգսյանին

Մի քանի ժամ առաջ սպորտի, էստրադայի, քաղաքականության մի քանի հարյուր հանրահայտ ներկայացուցիչներ ВДНХ-ի սրահներից մեկում Վլադիմիր Պուտինի թեկնածությունն առաջադրել են նախագահի պաշտոնի համար: Խիստ ուշագրավ է այն փաստը, որ Ռուսաստանի գործող նախագահն իր առաջադրման միջոցառմանը չի մասնակցել: Պաշտոնապես ծանուցվել է, որ պատճառը Պուտինի գերծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկն է, ավելի ուշ պարզվել է, որ նախագահը Կրեմլում այդ ժամին մասնակցել է երեխաների համար նախատեսված Ամանորի միջոցառմանը:

Ավելորդ է ասել, որ իր ցուցադրական բացակայությամբ Պուտինն արտահայտել է իր արհամարհական վերաբերմունքը, նույնիսկ` զզվանքն ընտրությունների հանդեպ: Ավտորիտար առաջնորդների իշխանությունը կայանում է քաղաքական, ընտրական ինստիտուտների ոչնչացման գնով: Ժամանակակից աշխարհում դիկտատորները չեն կարող ընտրությունները վերացնել ֆորմալ առումով, սակայն դրանք բովանդակային հարթության վրա դառնում են ծիսական միջոցառում, առաջնորդներին քծնելու արշավ:

Մարտի 18-ը, ըստ էության, ոչ թե Ռուսաստանի նախագահական ընտրությունների, այլ` Վլադիմիր Պուտինի «համազգային» մեծարման օրն է: Բովանդակային հարթության վրա նախագահական ընտրությունները Պուտինի համար ավարտվել են երեկ, երբ ԿԸՀ-ն մերժեց ընդունել Ալեքսեյ Նավալնիի առաջադրման փաստաթղթերը: Նավալնին Ռուսաստանի ընդդիմության միակ գործիչն է, որը կարող էր քիչ թե շատ այլընտրանք լինել Պուտինին: Եթե Ռուսաստանի ընդդիմության առաջնորդը դուրս է թողնվում ընտրական գործընթացից, ապա ընտրությունները կարելի է ավարտված համարել` դեռ չմեկնարկած:

Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինի համեմատությամբ, այսպես կոչված «փափուկ» ավտորիտար է, սակայն նա ևս հետևողականորեն ոչնչացրեց ընտրությունների ինստիտուտը` սեփական իշխանությունը երկարաձգելու նպատակով: Սերժ Սարգսյանի համար սկզբունքային էր նախագահական ընտրությունների վերացումը, որովհետև ավտորիտար մտածողություն ունեցող հասարակությունները միայն դրանք են ասոցացնում իշխանության հետ: Քաղաքական համակարգը` նույնպես, և բացարձակապես պատահական չէ, որ խորհրդարանական ընտրությունները` ռեյտինգայինի բաղադրիչով, ծառայեցին Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման կամ նոր համակարգի «շնորհանդեսի»:

Թեև ֆորմալ առումով ինտրիգը պահպանվում է և դեռ հայտնի չէ, թե ով է 2018-ից ղեկավարելու Հայաստանը, սակայն ակնհայտ է, որ ապրիլի 2-ը ոչնչացրել է ընտրության անգամ տեսական հիմքերը: Ապրիլին Սերժ Սարգսյանը դառնալու է վարչապետ, սակայն դրան պետք է նախորդեն «համազգային» քծնանքի ու խնդրանքի գործընթացը: Այդ գործընթացում ամբողջովին իմաստազրկվելու է ընտրությունը` բովանդակային հարթության վրա:

Պուտինն այսօր առաջադրվեց Ձմեռ պապու կերպարով, ապրիլին սպասենք Սերժ Սարգսյանի «հանդեսին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում