Thursday, 25 04 2024
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում

Վարչապետի ծուռ հայելին

2018 թվականի ապրիլին նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո կառավարության ձևավորման և վարչապետի նշանակման հարցում հանրության, մամուլի և փորձագետների ուշադրության կենտրոնում է հարցը, թե ով է լինելու վարչապետ և ինչ է անելու Սերժ Սարգսյանը: Ավելորդ է թերևս բացատրել այդ խնդրի հանդեպ հետաքրքրության շարժառիթը: Այն զգալիորեն օբյեկտիվ է, հաշվի առնելով հանրային հոգեբանության մի շարք հանգամանքներ և իրավիճակի առանձնահատկություններ:

Անբնականն այստեղ ոչ թե այդ մեծ հետաքրքրությունն է մեկ պաշտոնի կամ մեկ մարդու քաղաքական ճակատագրի հանդեպ, որքան գրեթե լիակատար անտարբերությունը կամ անուշադրությունը կառավարության մյուս պաշտոնների նկատմամբ, նաև առանձին կառույցների ղեկավարների, ի վերջո՝ ԱԺ նախագահի: Հայաստանն այլևս չի լինելու նախագահական պետություն, կամ կիսանախագահական, և այդ պաշտոնը ընտրովիից դառնում է նշանակովի: Ֆորմալ առումով դարձյալ տեղի է ունենալու ընտրություն, պարզապես խորհրդարանական մեծամասնության շրջանում և այդ իմաստով պարզ է, որ խորհրդարանում կլինի թերևս կուսակցական որոշման դակում: Սակայն դրանով հանդերձ անհերքելի է, որ անգամ խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում նախագահը պաշտոն է, որն ունենալու է որոշակի լծակներ, գործառույթներ, ունենալու է իշխանության որոշակի մաս, որով առնվազն կարող է եղանակ փոխել կամ տրամադրություն ձևավորել, թեկուզ կարճաժամկետ և ոչ վճռորոշ:

Ի վերջո, այդ հանգամանքը կարող է գումարվել այլ մի քանի հանգամանքի և կազմել արդեն վճռորոշ իրավիճակ: Դիցուկ, պատկերացնենք, որ խորհրդարանական մեծամասնությունը, այսպես ասած, նախագահինն է ավելի, քան վարչապետինը: Այս պատկերացումը խիստ տեսական է հնչում, որովհետև նույն մեծամասնությունն է ընտրելու նաև վարչապետ: Սակայն ներկայիս խորհրդարանն ունի առանձնահատկություն, որի վերաբերյալ ունեցել են անդրադարձի տարբեր առիթներ և խոսել դեռևս խորհրդարանի ընտրությունից առաջ: Ներկայիս խորհրդարանն այսպես ասած «լողացող» մեծամասնության խորհրդարան է և դե յուրե մեծամասնության կողքին կա դե ֆակտո մեծամասնություն, ու դրանց կազմն ու սահմանները ամենևին նույնը չեն: Ներկայսի խորհրդարանը ստվերային կամ առաձգական մեծամասնության խորհրդարան է:

Մեծամասնությունը տեղավորված է առնվազն երեք խմբակցություններում՝ ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան» դաշինք: Այստեղ «սահմանների» վերաձևումը կախված է ներիշխանական, ներհամակարգային շահերից, բաժանարար գծերից, ուժերի հարաբերակցությունից, տվյալ ժամանակահատվածում իրավիճակի տրամաբանությունից: Հետևաբար, «իրավիճակի փոփոխությունը»՝ իսկ «իրավիճակի փոփոխությունը» Հայաստանում ամենևին կեղծ կատեգորիա չէ, կարող է բերել խորհրդարանում դե ֆակտո մեծամասնության փոփոխության: Եվ եթե այդ փոփոխության հետևանքով դե յուրե վարչապետը կորցնի դե ֆակտո մեծամասնությունը, ապա խորհրդարանի 3/5-ով ընտրված նախագահը կարող է դե ֆակտո ձեռք բերել ավելի մեծ քաղաքական և իշխանական կշիռ, քան Առաջին դեմք հանդիսացող վարչապետը: Խորհրդարանական մեծամասնություն-նախագահ տանդեմը կարող է գործնականում դառնալ վարչապետի լրջագույն քաղաքական հակակշիռ: Ըստ այդմ, խորհրդարանական կառավարման մոդելում անգամ նախագահի պաշտոնը ամենևին զուտ դեկորացիա չէ:

Ըստ այդմ, գուցե այն ընթացիկ ինտրիգի առումով չի կարող մրցակցել վարչապետի հարցի հետ՝ հանրային ուշադրություն գրավելու տեսանկյունից, սակայն ներքաղաքական կամ ներիշխանական զարգացումների տրամաբանության համատեքստում նախագահի պաշտոնի և դրան հավակնող մեծամասնության ներկայացուցչի հարցը անարդարացիորեն թերագնահատված և անտեսված հարց է: Ի վերջո, նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի հատկանիշներն ու կշիռը անկասկած ունենալու են կարևոր նշանակություն, այդ թվում նաև այն իմաստով, որ հենց նախագահն ինքը կարող է խթանել ներիշխանական գործընթացներ և բերել իրավիճակի այնպիսի փոփոխության, որ ձևավորվի մեծամասնություն-նախագահ դե ֆակտո իշխանություն՝ մեծամասնություն-վարչապետ դե յուրե իշխանությանը զուգահեռ:

Ինչ խոսք, այդ մեխանիզմի հավանականությունը զգալիորեն կախված է այն բանից, թե ինչ կորոշի Սերժ Սարգսյանը՝ գնա՞լ վարչապետի պաշտոնի, թե՞ ոչ: Որովհետև, եթե Սերժ Սարգսյանը չի գնում վարչապետի պաշտոնի, ապա այստեղ նախագահի պաշտոնի հակակշռող ներուժը նրա համար դառնում է կարևոր ներուժ, իրավիճակը, այսպես ասած, դրսից վերահսկելու համար: Ըստ այդմ, նախագահի թեկնածության հարցը լինելու է վարչապետի հարցի, այսպես ասած՝ ծուռ հայելին, հնարավոր անակնկալ արտացոլումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում