Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մեղադրանքներ են առաջադրվել Սոթքի ոսկու հանքավայրից առանձնապես խոշոր չափերի հանքանյութ հափշտակելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Սոթքի ոսկու հանքավայրից կատարված գողությանը մասնակցություն ունեցած անձանցից 4-ի ինքնությունը. առաջադրվել են մեղադրանքներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2017թ. նոյեմբերի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում վարույթ է ընդունվել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Սոթքի ոսկու հանքավայրից պարբերաբար, առանձնապես խոշոր չափերի ոսկու հանքանյութ հափշտակելու դեպքի առթիվ ԿՀԴՊ ԳՎ 1-ին վարչության 2-րդ բաժնում հարուցված քրեական գործը։ Մշակվել է քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հանքանյութը հափշտակած անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Նախնական քննության տվյալներով՝ մի խումբ անձինք, ոսկու հանքանյութ գաղտնի հափշտակելու, այն վերամշակելու և իրացնելու նպատակով, ստեղծել են կայուն կազմակերպված խումբ և 2017 թ. հուլիսի 20-ից մինչև 2017թ. նոյեմբերը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Սոթքի ոսկու հանքավայրից պարբերաբար հափշտակել են առանձնապես խոշոր չափերի ոսկու հանքանյութ, որը տեղափոխել են Երևան քաղաքի Արին-Բերդ փողոցի 3-րդ նրբանցքի հարակից տարածքում իրենց կողմից վարձակալված արտադրամաս, վերամշակել այն, որի արդյունքում ստացած մաքուր ոսկու ձուլակտորներն իրացրել են Երևանում գործող ոսկու շուկայում ոսկու առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատիրոջը։

Նախաքննության ընթացքում, օրենքով սահմանված կարգով, կատարված խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են 744,2 կիլոգրամի չափով հանքանյութ և լուծույթներ, որոնք ներկայացվել են դատաքիմիական-դատանյութագիտական- դատապարանքագիտական-դատահողագիտական համալիր փորձաքննության:

Քրեական գործով պարզվել է կազմակերպված խմբի անդամներից 4-ի ինքնությունը, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերի ոսկի պարունակող հանքանյութեր հափշտակելու համար: Մեղադրյալներից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ խմբի՝ հնարավոր այլ անդամների ինքնությունը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում