Երկար տարիներ McDonald’s-ի անփոփոխ մենյուն հանդիսացել է արագ սննդի ռեստորանների ցանցի հիմնական առանձնահատկությունը, սակայն, վերջապես, եկել է այն թարմացնելու ժամանակը։
2018 թվականին McDonald’s-ը մտադիր է մենյուում ներառել 1, 2 և 3 դոլարանոց կերակուրներ ու խորտիկներ, ինչպես նաև մեծ միջոցներ հատկացնել գովազդին՝ վաճառքի խթանման նպատակով, հայտնում է Business Insider-ը։
McDonald’s-ի ֆրանչայզների սեփականատերերը համաձայնել են հավելյալ ներդրում անել 2018 թվականի գովազդային բյուջեում, ինչի արդյունքում դրա աճը կկազմի մոտ 20 տոկոս։