Դուբայում սկսել է աշխատել առաջին կոմերցիոն ուղղահայաց ֆերման՝ Badia Farms-ը։ Այն պատկանում է Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդին։ Այդ նախագծի նպատակ է հանդիսանում տարածաշրջանի գյուղատնտեսական ոլորտի ապագայի զարգացումը։
Հիդրոպոնիկայի և գյուղտնտեսության վարման ուղղահայաց մեթոդների օգնությամբ ֆերման առանց արևի լույսի, հողի և քիմիական նյութերի օգտագործման աճեցնում է կանաչեղեն, որը չի պարունակում միջատասպան նյութեր։
Badia Farms-ը հիմնադրվել է սաուդցի ձեռնարկատեր Օմար Ալ Ջունդիի և բրիտանացի գյուղատնտես Գրեհեմ Դանլինգի կողմից։ Նախատեսվում է, որ 2030 թվականին սննդամթերքի գլոբալ պահանջարկը կաճի 50 տոկոսով, ինչը ճնշում կգործադրի տարբեր երկրների կառավարությունների վրա։