Thursday, 25 04 2024
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև

Գորիս ՔԿՀ-ից ազատված նախկին դատապարտյալը ընկերուհուն դաժան ծեծի է ենթարկել՝ իր հետ սեքսով չզբաղվելու համար

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Աշոտ Ղ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ:

Նախաքննական մարմինը այս գործով մեղադրանք էր առաջադրել ոչ միայն Աշոտ Ղ.-ին, այլև նրա ընկեր Վահե Ա.-ին: Վահեից էլ սկսվել էր գործը, ըստ էության:

Համաձայն վարույթն իրականացնող մարմնի առաջադրած մեղադրանքի՝ Վահե Ա.-ն սպանություն կատարելու համար «Գորիս» ՔԿՀ-ում պատիժ կրելու ընթացքում համացանցի միջոցով կալանավայրից ծանոթացել է Հերմինե Բ.-ի (անունը փոխված է) հետ:

Պատիժը կրելուց հետո ազատ արձակվելով՝ Վահեն Հերմինեի հետ սկսել է աշխատել նույն ընկերությունում:

2016 թվականի մայիսի 3-ին, ժամը 21-ի սահմաններում Վահեն ու Հերմինեն իրենց աշխատավայր գրասենյակում միասին հաց են կերել:

Լինելով ալկոհոլի ազդեցության տակ՝ Վահեն Հերմինեին առաջարկել է «միշտ միասին լինել», այնուհետև առաջարկել է մտերմությունն ամրապնդել՝ միմյանց հետ սեռական հարաբերություն ունենալով:

Հերմինեն կտրականապես մերժել է Վահեին:

Վերջինս սկսել է վիճել աղջկա հետ, ապա բռունցքով հարվածել է նրա դեմքին, դրանից հետո դանակով աղջկան սպանելու սպառնալիքներ է տվել:

Հերմինեն իմանալով, որ Վահեն նախկինում դատապարտված է եղել սպանության համար, իրական վտանգ է զգացել, մանավանդ, երբ տեսել է, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Վահեն անկանխատեսելի վարք է դրսևորում, ձեռքին էլ դանակ կա:

Վահեն շարունակել է Հերմինեի նկատմամբ բռնություն գործադրել, նրան հարվածել է ձեռքերով և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել է թեթև վնաս:

Այնուհետև Վահեն Հերմինեին մեքենայով տարել է իր կալանավայրային ընկեր Աշոտ Ղ.-ի տուն՝ ժամը 23-ն անց 30-ի սահմաններում:
Ընկերոջը Վահեն ասել է, թե Հերմինեին փախցրել է, իրենք մնալու են նրա տանը:

Աշոտն ու Վահեն գնումներ կատարելու նպատակով դուրս են եկել բնակարանից՝ Աշոտը տան մուտքի դուռը փակել է՝ այդպիսով տանը մնացած Հերմինեին զրկելով ազատությունից:

Նրանց գնալուց հետո Հերմինեն փորձել է դուրս գալ բնակարանից, բայց չի կարողացել: Նա զանգել, կանչել է իր հարազատներին, ապա հարևանների ու հարազատների աջակցությամբ դուրս է եկել Աշոտ Ղ.-ի բնակարանից:

Վարույթն իրականացնող մարմինը Վահե Ա.-ին մեղադրանք էր առաջադրել տուժողի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու և նրան սպանության սպառնալիքներ տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով և137 հոդվածի 1-ին մասով:

Աշոտ Ղ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածի 1-ին մասով:

Գործի դատական քննության ընթացքում տուժող Հերմինեն հաշտվել է Վահե Ա.-ի հետ, Վահե Ա.-ի մասով քրեական գործի վարույթը կարճվել է՝ տուժողի հետ հաշտության հիմքով:

Նույն հիմքով Աշոտ Ղ.-ի մասով քրեական գործի վարույթը կարճվել չէր կարող, ահա թե ինչու նա ամբաստանյալի աթոռին մնացել էր մենակ:

Տուժող Հերմինեն հայտնել է, թե չի ուզում մանրամասներ պատմել այն երեկոյի մասին, երբ Վահե Ա.-ի հետ մնացել էր իրենց ընկերության գրասենյակում, որտեղ Վահեն նրան ծեծի էր ենթարկել:

Ըստ տուժողի՝ «ուշ ժամին երեսս արյունոտ էր, դեմքս՝ կապտուկներով… ամբողջ վերնաշապիկս արյունոտ էր… քիթս կոտրվել էր, աչքերիս տակն ամբողջովին կապույտ էր… դեմքս ուռած էր… Վահեն ինձ պատահական տաքսիով տարավ Աշոտի տուն, չնայած ես խնդրում էի ինձ մեր տուն տանել… Ես հազիվ էի ոտքի վրա մնում… Տանը մի կերպ նստել եմ բազմոցին… Հարցրին՝ ինչ ա պետք, ասի՝ սառույց, որովհետև ամբողջ դեմքս ցավում էր… Վահեն Աշոտին ասաց. «Ես էս աղջկան փախցրել եմ, մենք ստեղ ենք մնալու»: Աշոտը հարցրեց. «Բա ի՞նչ ա էս աղջկա դեմքը»: Վահեն ասաց. «Ես եմ արել»:

Աշոտն ու Վահեն բնակարանի դուռը փակեցին ինձ վրա, գնացին գնումներ կատարելու… Աշոտը ցույց տվեց բաղնիքի տեղը, ասաց՝ կարող ես լվացվել…Ես չգիտեմ՝ նրանցից ով է դուռը փակել… Ես զանգահարել եմ քրոջսս, ասել եմ այն հասցեն, որ Վահեն էր ասել տաքսու վարորդին… Ծնողներս, հետո էլ ոստիկանները եկել են Աշոտի տան մոտ: Հայրս փորձում էր դուռը ինչ-որ կերպ բացել, բարձրացած աղմուկից հարևանները դուրս են եկել, նրանցից մեկն ասել է. «Բա խի՞ եք ջարդում դուռը, էս տունը հետևի կողմից էլ դուռ ունի»: Ներսում շատ մութ էր: Ես պատերը շոշափելով մի կերպ գտա այդ հետևի մուտքը, դուռը ուժեղ հրեցի, բացվեց: Դուրս եմ եկել, հետո հիվանդանոց եմ գնացել… Աշոտի տան պատուհաններին ճաղավանդակ էր… Իմ նպատակն այնտեղից դուրս գալն էր… Ինչքան ուժ ունեի՝ հարվածում էի դրսի դռանը, մտածում էի՝ կարող է բացվի: Փայտից դուռ էր՝ մեկ փականով, ապակիներով: Երբ հարազատներս եկան, ես նրանց տեսա… Ես ահավոր վատ վիճակում էի՝ ամբողջ դեմքս, գլուխս ցավում էին… Ես վախենում էի՝ մտածելով, թե Վահեի մոտ դանակ կա, վախենում էի մի հակառակ բան անել…»:

Գործով վկայի կարգավիճակ ստացած նախկին մեղադրյալ Վահեն հայտնել է, թե իրենց վեճից հետո ընկերուհու հագուստն արյունոտ էր, նա օգնության կարիք ուներ, դրա համար է զանգել Աշոտին՝ Երևանում իր միակ մտերիմը Աշոտն էր՝ իրար հետ երկու տարի ազատազրկման վայրում էին եղել…

Ըստ Վահեի՝ ինքն ու Աշոտը խանութ են գնացել, որ սառույց բերեն, Հերմինեն իրեն մի քիչ կարգի բերի, ապա նրան ճանապարհեն տուն: Ինքը չգիտի՝ Աշոտը բնակարանի դուռը փակե՞լ է, թե՞ չէ: 10-15 րոպեով գնացել են խանութ, վերադարձել ու տեսել են՝ «խառնաշփոթ» է՝ Հերմինեի ծնողները, ոստիկանները… Իրեն բերման են ենթարկել ոստիկանություն…

Վահեն նշել է, որ իրենք Հերմինեի մոտից հեռախոս չեն վերցրել, նա կարողացել է զանգել. «Ես Հերմինեին չեմ փախցրել, եթե փախցնեի, ուրիշ ձև կփախցնեի…»,- ասել է Վահեն:

Վահեն ասել է, թե Հերմինեն կամովին է իր հետ Աշոտի տուն գնացել. «Իր կամքով չեկողը փողոցում կգոռա, կփախչի, կոշիկներով կհարվածի… »:

Աշոտ Ղ.-ն հայտնել է, թե Վահեի հետ գնացել են խանութ: Ինքը բնազդաբար է դուռը փակել, բացի այդ՝ անծանոթ աղջիկը մենակ էր տանը, դուռը փակել է, որ նրան չանհանգստացնեն…

Երբ խանութից վերադարձել ու տեսել են շենքի մոտ խառնաշփոթ է՝ Հերմինեի հայրը, մայրը, ոստիկաններ, Հերմինեի հարազատներին ասել է՝ ժողովուրդ ջան, ներս գնանք, հանգիստ խոսանք, գիշերվա ժամը 12-ն ա, ամոթ ա… Հերմինեի հայրն ասել է՝ ներս մտնելու բան չկա… Ինքն ու Վահեն մնացել են կանգնած՝ գնումներով տոպրակները ձեռքներին… «Հետո էնքան կուշտ էի էդ ամեն ինչից, ասեցի՝ քանի սրանք ստեղ են, ես դուռս փակեմ, շառս քաշեմ, գնամ, հեռու մնամ փորձանքից…»:

Իմանալով, որ քննիչն իրեն է փնտրում՝ ինքը հետագայում գնացել, իր ցուցմունքները տվել է…

Ըստ Աշոտի՝ Հերմինեն «կինարմատ ա՝ չի ֆայմել, եթե նա ներսից դռան վերևի ու ու ներքևի փականները քաշեր, դուռը միանգամից կբացվեր… Նենց չէր, որ էդ մարդը ուզում էր գնալ, ես էլ դուռը փակել էի վրան, ինքը սպասում էր, որ սառույց բերեինք իրեն… Ես էդպիսի խասյաթ չունեմ՝ ընկերների ընկերուհիներին ուսումնասիրեմ, ընդամենը դեմքին եմ նայել… Երբ գլուխը բարձրացրեց, նոր տեսա, որ քիթը վնասված է… Ես Վահեի վրա բարկացել եմ, ասել եմ՝ ի՞նչ ա էս աղջկա վիճակը…»:

Դատարանը եզրակացրել է, որ քրեական գործով ձեռք բերված և դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները բավարար չեն Աշոտ Ղ.-ի անմեղության կանխավարկածը հաղթահարելու…, հաստատված համարելու, որ նա դիտավորությամբ փակել է իր բնակարանի դուռը՝ նպատակ ունենալով Հերմինե Բ.-ին ապօրինաբար, նրա կամքին հակառակ, ազատությունից զրկելու…

Դատարանը ճանաչել և հռչակել է Աշոտ Ղ.-ի անմեղությունը՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Այս արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրանքի կողմը՝ պահանջելով բեկանել դատավճիռը, կայացնել մեղադրական դատավճիռ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում