Արդեն հայտնել ենք, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի դատաքնության ժամանակ այսօր միջադեպ տեղի ունեցավ «Սասնա ծռեր»-ի անդամ Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) և մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանի միջև:
Արձագանքելով միջադեպին «Սասնա ծռեր»-ի անդամ Վարդան Գերավետյանը հայտարարություն արեց. «Նախորդ նիստում դատախազը Մարտիրոս Հակոբյանին «թուրք» անվանեց: Նա այդ նույն թուրքի դեմ է կռվել ու մեծ արժանիքներ ունի, ինչը դուք չունեք: Ձեր պես դատարանը ժամանակին Նժդեհին դատում էր հայրենասիրության համար: Ամեն ինչ անում եք, որ Ադրբեջանը հրճվի, որ այստեղ Արցախյան պատերազմի հերոսներին են դատում»,-դիմելով դատախազներին՝ ասաց Գերավետյանը: