Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ա.Մելիքյանը Տեր-Պետրոսյանի` հնարավոր առաջադրման մասին անհասկանալի մեկնաբանություն է արել

Այսօր ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանի հետ բանավեճի ընթացքում հայտարարել է. «ՀԱԿ առաջնորդն իր թեկնածությունը դնելու իրավունք չունի՝ տարիքային սահմանափակման պատճառով»։ Ըստ Մելիքյանի` «եթե դրվում է ՀԱԿ առաջնորդի՝ նախագահ դառնալու խնդիրը, ապա պետք է Սահմանադրությունը փոխել, իսկ դրա համար պետք է գործող իշխանության հետ նորից գործարքի գնալ»։

«Առաջին լրատվականն» այսօր կեսօրից հետո Արման Մելիքյանի հետ հեռախոսազրույցում` հղում կատարելով լրատվական կայքերում տեղ գտած նրա վերոնշյալ հայտարարությունը, նկատեց, որ ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածը տարիքային միայն մեկ սահմանափակում է ամրագրում, այն է` «Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած յուրաքանչյուր ոք»:

Արման Մելիքյանին խնդրեցինք մեկնաբանել, թե ի՞նչն է հիմք հանդիսացել նման հայտարարություն անելու համար, սակայն Ա.Մելիքյանը խնդրեց մեզ զանգահարել «մեկ ժամից», իսկ «Առաջին լրատվականը» նրան խնդրեց մինչ մեկ ժամը լրանալը` թերթել ՀՀ Սահմանադրությունը, որպեսզի մեր խոսակցությունն ավելի հստակ լինի: Սակայն արդեն հինգ ժամ է, ինչ Արման Մելիքյանը չի պատասխանում մեր հեռախոսազանգերին:

Ուստի ներկայացնենք ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածը, որը հստակ սահմանում է, թե ով կարող է առաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածու.
«Հանրապետության Նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով:
Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում