Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արցախ՝ Հայաստանի անվտանգության առանցքը. պե՞տք է վերանայենք մեր ռազմավարությունը

«Առաջին լրատվական»-ը շարունակում է քննարկել Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հնարավոր վերանայման հետ կապված հարցերը փորձագետների հետ:

Ուժեղ Արցախ՝ ուժեղ Հայաստան

Այս անգամ անդրադառնալու ենք Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից մեկին՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հիմնախնդրին: Դեռևս 2007 թ. սկզբին Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի կողմից հավանության արժանացած և նախագահի կողմից հաստատված ռազմավարական փաստաթղթում հստակ ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ՀՀ ազգային անվտանգության առանցքային խնդիրն է: Այսինքն՝ հակամարտության կարգավորումը Հայաստանի անվտանգության մարտահրավերներից է: Որպես սպառնալիք՝ զինված հակամարտությունն Ադրբեջանի հետ սպառնալիք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև ընդհանրապես Հայաստանի բնակչության համար: Հետևաբար, որքան անվտանգ և պաշտպանված է Արցախը, այնքան ավելի հզորացած է Հայաստանի անվտանգությունն ու պաշտպանությունը:

«Որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) բնակչության անվտանգության երաշխավորի` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորման խնդիրն ունի առանցքային նշանակություն»,- նշվում է ռազմավարության երրորդ գլխում:

Նոր իրողություններ

Թվում է, թե գլխավոր փաստն արձանագրված է, այսինքն՝ գնահատված է հիմնախնդրի դերն ու նշանակությունը ազգային անվտանգության տեսանկյունից, որից էլ բխում են պետության մոտեցումներն ու քաղաքականությունը, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն Արցախի սպառնալիքները չեզոքացնելու, անվտանգությունն ամրապնդելու, հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ տանելու ուղղությամբ և այլն: Բայց խնդիրն այն է, որ վերջին 10 տարիների ընթացքում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել թե՛ Հայաստանի և Արցախի անվտանգության միջավայրում, թե՛ ընդհանուր ռեգիոնում և թե՛ միջազգային իրադրության մեջ, ինչը, բնականաբար, ազդում է հիմնախնդրի կարգավորման գործընթացի և հակամարտության գոտում իրավիճակի վրա՝ հաշվի առնելով միջազգային հանրության, միջազգային մի քանի ազդեցիկ դերակատարների մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացին և տարբեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ուղղակի և անուղղակի ազդեցությունը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վրա: Եթե չհաշվենք վերջին մի քանի ամիսների հարաբերական անդորրը, ապա կարելի է ասել, որ հակամարտությունը կտրուկ սրվել է վերջին 4-5 տարիներին, աճել են անվտանգության ռիսկերը, մեծացել է պատերազմի սպառնալիքը, Ադրբեջանը էապես ավելացրել է իր սպառազինության ծավալները, դարձել ավելի ագրեսիվ և անկանխատեսելի: Եվ այս ամենի ամենավառ դրսևորումը 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմն էր: Հետևաբար, պետք է արդյոք վերանայվեն ու վերաիմաստավորվեն հակամարտության կարգավորման նշանակությունն ու անվտանգության սպառնալիքները, և ինչպե՞ս այս բոլոր իրողությունները պետք է արտացոլվեն ազգային անվտանգության ռազմավարության մեջ:

Մնայուն և փոփոխվող գաղափարներ

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն ասում է, որ ընդհանրապես, եթե խոսում ենք ազգային առաջնահերթ խնդիրների մասին, ապա հայությունն ունի չորս գերկարևոր խնդիր՝ արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, սփյուռքահայության ազգային ինքնության պահպանումը և Սևանա լճի փրկության հարցը: Այս հարցերին պետք է ավելացնել նաև արտաքին հավասարակշռված քաղաքականություն վարելու հրամայականը: Եվ եթե ընդունվի նոր ռազմավարություն, ապա անպայման անդրադարձ պետք է կատարվի նաև Արցախի հարցին, որովհետև այս խնդիրը Հայաստանի ազգային անվտանգության կարևորագույն տարրերից մեկն է: Դավիթ Բաբայանի մեկնաբանությամբ՝ Արցախի հիմնահարցը սերտորեն կապված է վերոնշյալ բոլոր առաջնահերթություններին՝ արտաքին քաղաքականությունից ու անվտանգությունից մինչև հայապահպանություն և էկոլոգիական խնդիրներ:

«Ազգային անվտանգության ռազմավարության վերոնշյալ դրույթներում արտահայտված է հիմնական փիլիսփայությունը: Իհարկե, դա մի փաստաթուղթ է, որտեղ կան մնայուն և փոփոխման ենթակա գաղափարներ՝ հաշվի առնելով մարտավարական խնդիրները, իրավիճակի փոփոխությունը և այլն: Այս ամենը պետք է ճկուն ձևով այնտեղ արտացոլվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Կարող է լրամշակվել

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, թե չի կարծում, որ Հայաստանը պետք է ազգային անվտանգության նոր ռազմավարություն ընդունի, բայց որոշ կետեր, իհարկե, կարող են փոփոխվել կամ լրամշակվել: 2007 թ. ռազմավարությունը լուրջ փաստաթուղթ է, որում առանձին՝ երրորդ գլուխն է հատկացված: Դրանով մենք ցույց ենք տալիս, որ Արցախը սուբյեկտ է, որի գոյությունը և անվտանգությունը Հայաստանի համար կարևորագույն խնդիրներից է:

«Չեմ կարծում, որ այս իմաստով՝ ռազմավարական առումով որևէ բան է փոխվել՝ կապված Արցախի հետ: Չեմ կարծում, որ այսօր շտապ անհրաժեշտություն կա ազգային անվտանգության հայեցակարգը փոխելու: Ճիշտ է, այդ ընթացքում Հայաստանը անդամակցել է ԵԱՏՄ-ին, պայմանագիր է ստորագրել Եվրամիության հետ: Շատ կարևոր հանգամանքներ են: Գուցե, հաշվի առնելով նոր իրավիճակը՝ որոշ գլուխներում, այնուամենայնիվ, փոփոխություններ պետք են: Եթե նման անհրաժեշտություն առաջանա, կարծում եմ՝ նախագահի հրամանագրով կարելի է ստեղծել մոբիլ հանձնախումբ, որին ուղղակի հանձնարարվի, որ այդ առումով փոփոխություններ կատարվեն, որովհետև մենք թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրամիության, թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ մեր հարևան պետությունների և այլ գործընկերների հետ փոխհարաբերությունների և նրանց նկատմամբ մեր վերաբերմունքի մասին գրել ենք մինչև 2007 թ. եղած իրավիճակին համապատասխան»,- նշեց Գառնիկ Իսագուլյանը:

Նախ և առաջ՝ անվտանգություն

Հիմնախնդրի մասին խոսելիս՝ մենք հաճախ ընտրում ենք ընդհանրական ձևակերպումներ՝ շատ դեպքերում չտարբերակելով դրանց իմաստները: Օրինակ՝ ԼՂ հակամարտությունը, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը կամ հանգուցալուծումը, Ադրբեջանի հետ հաշտության հասնելու հարցը և Արցախի ու հետևաբար Հայաստանի անվտանգության ամրապնդումը տարբեր հասկացություններ են, և պարտադիր չէ, որ անվտանգության ամրապնդումն անպայման կախված լինի միայն հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնությունից՝ հաշվի առնելով նման հեռանկարի բացակայությունը: Ուրեմն ո՞րն է առաջնահերթությունը մեզ համար այս առումով: Դավիթ Բաբայանի պատասխանն այս հարցին շատ հստակ է՝ ամենակարևորը անվտանգությունն է, նույնիսկ ավելի կարևոր, քան Արցախի կարգավիճակի ճանաչումը:

«Մենք տեսնում ենք՝ ինչ է տեղի ունենում վերջին տարիներին: Քանի-քանի ճանաչված պետություններ ինչ վիճակի մեջ ընկան, և ճանաչվածությունն իրենց համար անվտանգության գրավական չդարձավ: Հետևապես ամենակարևորը մեզ համար հենց դա է՝ անվտանգությունը, և մենք հստակորեն ասել ենք, որ Արցախի համար չկա վերադարձ անցյալին՝ լինի սահմանների, թե կարգավիճակի առումով»:

Ունե՞նք ընդհանրապես ռազմավարություն

Եթե հայտարարում ենք, որ մեր նպատակը հիմնախնդրի բացառապես խաղաղ և արդար կարգավորումն է, ապա ո՞րն է ընդհանրապես մեր ռազմավարությունը, ինչպե՞ս ենք պատկերացնում հարցի վերջնական հանգուցալուծումը, ի՞նչ չափանիշներով ու սկզբունքներով, քայլերի ի՞նչ հաջորդականության միջոցով: Թվում է, թե Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ առաջին հերթին ի դեմս արտգործնախարար Է. Նալբանդյանի, արդեն պատասխանել են այդ հարցին՝ շարադրելով Մադրիդյան սկզբունքների 6 հիմնական տարրերը: Բայց, նախ, դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների առաջարկած ծրագիրն է, որի արդիականությունը ապրիլյան պատերազմից հետո խիստ կասկածի տակը: Երկրորդը, Հայաստանի և Արցախի ղեկավարությունը գոնե հրապարակայնորեն չի ձևակերպել և հստակ ուղերձ չի հասցեագրել Հայաստանի, Արցախի բնակչությանը, համայն հայությանը, թե ո՞րն է մեր վերջնանպատակը՝ Արցախը դարձնել միջազգայնորեն ճանաչված անկախ պետություն, թե՞ վերամիավորել Հայաստանի հետ՝ համաձայն 1989 թ. դեկտեմբերի 1-ի հայտնի որոշման: Մյուս կողմից՝ Ադրբեջանը, կարծես, ավելի հստակ է ձևակերպում իր քաղաքականությունը՝ անկախ այն հանգամանքից՝ արդարացի կամ օրինական է իր պահանջը, թե ոչ: Իհարկե, խեղաթյուրելով խնդրի էությունը՝ Ադրբեջանի ղեկավարությունն ի լուր աշխարհի հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն իր ներքին խնդիրն է և իրենք կվերադարձնեն Ղարաբաղն ամեն գնով՝ լինի դիվանագիտության ճանապարհով, թե՞ ռազմական ուժի միջոցով, որովհետև ունեն դրա «օրինական իրավունքը»: Ադրբեջանցիների հիմնական փաստարկը հետևյալն է, որ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Հայաստանը, ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Դավիթ Բաբայանը հստակ պատասխան է տալիս այս հարցին՝ Ղարաբաղի հարցը վաղուց լուծված է, բայց այլ խնդիր է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը:

«Սա տարածքների խնդիր չէ, սահմանների հարց է: Նրանք տարածքների խնդիր են առաջ բերում, հիմա ուզած-չուզած այդ հարցը պետք է քննարկվի: Բայց մենք էլ ունենք տարածքների խնդիր, և խոսքը 20 հազար քառ. կմ մասին է: Այո, Ադրբեջանը չի թաքցնում իր նպատակները, շատ անկեղծ է՝ ճիշտ է, վատ առումով, որովհետև սա ֆաշիզմ է: Նա չի թաքցնում, որ ուզում է բռնակցել Արցախը, ոչնչացնել մեզ, հավակնություններ է ներկայացնում ՀՀ տարածքին և նմանատիպ այլ աննորմալ գաղափարներ: Բայց դա չի նշանակում, որ եթե նույնիսկ այդ գաղափարներն ավելի հստակ են ձևակերպված, ընդունելի են կամ մենք թույլ ենք, իրենք ավելի ուժեղ են: Ընդհակառակը: Եվ միջազգային հանրությունը աստիճանաբար ըմբռնում է այդ հանգամանքը»,- ասում է Դ. Բաբայանը:

Անկախությո՞ւն, թե՞ վերամիավորում

Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ մեզ համար նման հարց՝ Արցախի միավորում Հայաստանի հետ, թե անկախություն, գոյություն չունի, բայց քանի որ միջազգային հանրությունը խոսում է իրավունքների լեզվով և հարցին նայում է միջազգային իրավունքի տեսանկյունից, մենք մեր պայքարը ձևակերպում ենք հիմնարար սկզբունքներից առաջին հերթին ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման շրջանակներում:

«Քանի մենք ԽՍՀՄ կազմի մեջ էինք՝ որպես 15 հանրապետություններից մեկը, ապա միացումը 1988 թ. մինչև 1991-92 թթ. ակտուալ էր: ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո ստեղծվեց Մինսկի խումբը և այս խումբը հարցին նայում է ինքնորոշման, անկախ պետականության ձևավորման տեսանկյունից: Եթե հետագայում այդ ինքնորոշումը դառնա իրականություն և Արցախը ճանաչվի միջազգային հանրության կողմից, ապա չեմ կարծում, որ Հայաստանի համար որևէ տարբերություն կա՝ Արցախը անկախ է, թե միացած է Հայաստանին, և չեմ կարծում, որ դրանից փոխվելու են մեր փոխհարաբերությունները կամ այսօր առկա խնդիրները: Հավատացեք, որ մեզ համար որևէ տարբերություն չկա: Եվ քանի որ մենք մոտ 30 տարի գնում ենք ինքնորոշման իրավունքի, անկախության ճանաչման ճանապարհով, ապա կարծում եմ՝ այդ ճանապարհն էլ պետք է շարունակել: Ես նույնիսկ զարմանում եմ՝ ընդդիմախոսների համար ի՞նչ տարբերություն կա՝ Արցախը անկա՞խ է, թե՞ միացված Հայաստանին: Չէ՞ որ դե ֆակտո հիմա ի՞նչ կարգավիճակ է: Ո՞վ կարող է ասել: Նույն դրամական միջոցն է, նույն անձնագրերն են, որևէ խնդիր չկա: Շարժման սկզբում, երբ դեռևս կար Խորհրդային միությունը, միացման գաղափարը շատ ավելի ակտուալ էր, բայց երբ բոլոր հանրապետությունները ստացան անկախություն, և Արցախն արդեն ինքնորոշվել էր ԽՍՀՄ օրենքներով, ընդ որում իրավական առումով ավելի ճիշտ, քան Ադրբեջանը, հիմա այս ձևաչափը աշխարհի համար ավելի ընկալելի է, ուստի մեր քաղաքական ղեկավարությունն ամենաճիշտ որոշումը կայացրեց՝ գնալով այդ ճանապարհով»,- մեկնաբանեց Գառնիկ Իսագուլյանը:

Լուսանկարը՝ Վարդան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում