Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ռուսական ցինիզմ կամ վայնասուն կայսրության հոգեվարքի թեմայով

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարսինը խիստ հիասթափված է Վաշինգտոնի որոշումից, որը արտոնագիր է տվել մի ընկերության` Ուկրաինային խոշոր տրամաչափի դիպուկահար Barrett M107A1 մատակարարելու համար: Կարասինն ասել է, որ սա ճանապարհ է ոչ թե դեպի խաղաղություն, այլ` պատերազմ: Մոսկվան Վաշինգտոնին մեղադրում է Դոմբասում հակամարտությունը բորբոքելու և կոնֆլիկտը ինտերնացիոնալիզացնելու համար:

Ռուսաստանի հիստերիան այս պարագայում առնվազն անհասկանալի է, որովհետև ԱՄՆ-ն ուկրաինական հակամարտության միջնորդ չէ և միանգամայն տրամաբանական է, որ սպառազինում է իր դաշնակից Ուկրաինային` տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ապահովելու հարցում: Եթե Վաշինգտոնի այս քայլը Մոսկվայում դիտարկվում է հակառուսականության համատեքստում, ապա Պուտինի իշխանությունն, ըստ էության, մատնում է իրեն` ակամայից խոստովանելով, որ Դոնբասի հակամարտության կողմ է և Ուկրաինայի մասնատման շահառու:

Սակայն Մոսկվայի այս արձագանքն ավելի ցինիկ է ղարաբաղյան հակամարտության համատեքստում: ԼՂ խնդրի հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանը պաշտոնապես միջնորդ է` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ, սակայն սպառազինում է Ադրբեջանին` չնայած հայկական կողմի բազմաթիվ հորդորներին ու նաև Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորություններին: Մոսկվայի այն փաստարկը, թե իբր ուրիշը կսպառազինի Ադրբեջանին, եթե դա չանի Ռուսաստանը` պարզունակ բլեֆ է: Նախ` երրորդ երկրները չեն տրապետում այդպիսի սպառազինության և հետո` նրանց վարքագծի վրա հնարավոր է ազդել թե միջազգային կազմակերպությունների և թե հենց Մոսկվայի միջոցով: Ռուսաստանն է, որ իր անկանխատեսելի վարքագծով հակադրվում է համաշխարհային համատեքսին, մարտահրավեր դառնալով գլոբալ անվտանգության համար:

Եթե առաջնորդվենք Կարասինի տրամաբանությամբ, ապա Ռուսաստանը նպաստում է ղարաբաղյան հակամարտության բորբոքմանը: Թերևս այդպես էլ կա, եթե հիշենք, թե ինչպես էր Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն Ապրիլյան պատերազմի օրերին Բաքվում հոխորտում, թե Մոսկվան շարունակելու է սպառազինել Բաքվին:

Ուկրաինական համատեքստում Մոսկվայի իրական վայնասունի պատճառն այն է, որ նոր Սառը պատերազմի հետևանքով ամերիկյան ազդեցությունն ընդհուպ մոտեցել է ռուսական կայսրության սահմաններին` մոտեցնելով դրա հոգեվարքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում