«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բեռնափոխադրումը կազմել է 20 հազար 573 տոննա ապրանք։ Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։
«Բեռնափոխադրումների աճ է արձանագրվել 2017 թվականին։ «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվել է շուրջ 20 հազար 500 տոննա ապրանք»,- ասաց ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը։
2016 թվականին ցուցանիշը գերազանցվել է 29.8 տոկոսով։