Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ուր են տանում Ստամբուլում «օրենքով գողի» սպանության արմատները. նոր մանրամասներ

Օրերս Ստամբուլում 36-ամյա Դատո Պանկիսկիի (Դավիթ Ալխանաշվիլի) սպանությունը քրեագետները համարում են վրեժ Շաքրո Մոլոդոյի զարմիկ՝ «օրենքով գող» Դատո Կրասնոդարսկիի (Դավիթ Օզմանով) խոշտանգման համար, որը տեղի է ունեցել 2011 թվականին։ Պանկիսկին պատկանել է Տարիել Օնիանիի կլանին, որը թշնամի է Զախարի Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) կլանի հետ։ 2011 թվականին հենց Օնիանիի կլանի անդամներն էին մահափորձ կատարել Քալաշովի զարմիկի նկատմամբ։

Ամիսներ առաջ Թուրքիայում կրակել էին քութայիսցի «օրենքով գող» Գոչա Ալպաիձեի (Ալֆասոն) վրա, ում Շաքրոն նույնպես մասնակից է համարում իր զարմիկի վրա կատարված հարձակմանը։

Ռուսական իրավապահ մարմիններում կարծում են, որ Թուրքիայում վրացի «օրենքով գողերի» նկատմամբ վերջին մահափորձերի հետևում կանգնած է Շաքրոն, ով այժմ գտնվում է մայրաքաղաքային «Լեֆորտովո» մեկուսարանում՝ հանցավոր միություն ձևավորելու, շորթման և կաշառք տալու համար։

«Մեկուսացումը չի խանգարում Շաքրո Մոլոդոյին ուղարկելու սպանության պատվերներ»,-Life-ին հայտնել է ՌԴ ՆԳՆ աղբյուրը։

2016 թվականի հուլիսի 12-ին Զախարի Քալաշովը ձերբակալվել էր շորթման գործով, իսկ արդեն հուլիսի 19-ին նրա դեմ մեղադրանք է առաջադրվել ՔԿ Մոսկվայի Գլխավոր քննչական վարչության պետի տեղակալ Դենիս Նիկանդրովին և այլ պաշտոնյաների կաշառք տալու վերաբերյալ։

Ինչպես նշում են Life պորտալի փորձագետները՝ Տարիել Օնիանին հանդիսանում է 2013 թվականին «օրենքով գող» Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) սպանության կազմակերպման գլխավոր կասկածյալներից մեկը։ Նա սպանվել է հունվարին՝ Մոսկվայի «Ստառիյ Ֆայտոն» ռեստորանի մոտ։

Համարվում է, որ կոնֆլիկտը Տարիել Օնիանիի և Ասլան Ուսոյան միջև առաջացել էր անցած դարի 90-ականների կեսերին՝ Ռուսաստանում, ԽՍՀՄ մի շարք նախկին երկրներում և Արևմտյան Եվրոպայում ազդեցության գոտիների բաժանման ժամանակ։

Հասանն ու Օնիանին սկզբում վիճելի հարցերը լուծել են հավաքների միջոցով, այնուհետև կոնֆլիկտն անցել է պատվիրված սպանությունների փուլ։ Կոնֆլիկտի կատալիզատորներից մեկն է դարձել Դեդ Հասանի կողմնակցի՝ «օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովի (Յապոնչիկ) դեմ 2009 թվականի հուլիսին կատարված մահափորձը։ Անհայտ անձը կրակել էր քրեական հեղինակության վրա Մոսկվայի «Տայսկիյ սլոն» ռեստորանից դուրս գալիս։ Դիպուկահարի փամփուշտը դիպչել էր Յապոնչիկի որովայնին։

Իվանկովին տեղափոխել էին մայրաքաղաքի մասնավոր կլինիկաներից մեկը, որտեղ նրան ենթարկել էին վիրահատության։ Սակայն Վյաչեսլավ Իվանկովը վնասվածքներից չի կարողացել ապաքինվել և մահացել է 2009 թվականի հոկտեմբերի 9-ին։

ՌԴ ՆԳՆ-ում կարծում են, որ Յապոնչիկի վրա մահափորձը կազմակերպել էր Տարիել Օնիանին։ 2009 թվականին Ասլան Ուսոյանը կարողացել էր դրանում համոզել նաև գողական աշխարհին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում