Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Սերժ Սարգսյանի հարցն Ալիևին

Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա, որտեղ կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական վեհաժողովին: Փաստորեն, Մոսկվայում է լինելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Սարգսյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ, այդ մասին չի հայտարարվել որևէ բան, կամ չի եղել որևէ ենթադրություն, բայց Սարգսյանն ու Ալիևը փաստորեն միևնույն ժամանակ լինելու են միևնույն վայրում, և, մեղմ ասած, չի բացառվում, որ նրանք հանդիպեն: Առավել ևս, որ այդօրինակ միջոցառումներում Սարգսյանն ու Ալիևը այբբենական կարգի բերումով հաճախ նստում են կողք կողքի:

Այսինքն՝ այսօր Մոսկվայում Սերժ Սարգսյանը հավանաբար կունենա այն հնարավորությունը, որի մասին նա խոսում էր ամիսներ առաջ՝ Ժնևի հանդիպումից հետո: Այդ հանդիպումից հետո Ալիևի օգնականը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը խախտել է պայմանավորվածություններն ու Ալիևի հետ հանդիպումից ժամեր անց հայկական Սփյուռքի հետ հանդիպմանը, այսպես ասած, բացահայտել է բանակցության բովանդակությունը: Դրանից հետո Սերժ Սարգսյանը Հայաստանում հայտարարեց, թե անհամբեր սպասում է Ալիևի հետ հաջորդ հանդիպմանը՝ նրան հարցնելու համար, թե այդ ի՞նչն է այդպես վրդովեցրել նրան: Սարգսյանը հայտարարեց, որ շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը չի ասել Ալիևի հետ զրույցի և ոչ մի բառ: Կտա՞ Սարգսյանն այսօր Ալիևին այն հարցը, որի հնարավորությանը սպասում էր անհամբեր, թե՞ այդ հարցն այլևս հրատապ չէ, և Ղարաբաղյան հակամարտության գործընթացը ենթարկվում է խորքային տրանսֆորմացիայի, որում արդեն Ալիևի վրդովմունքը կարող է չունենալ որևէ արժեք:

Այդ տեսանկյունից օրերս Հայաստանը հայտարարեց հետախուզական նոր հնարավորության՝ տիեզերական լուսանկարների օգնությամբ Ադրբեջանի տարածքի դիտարկման հնարավորության մասին: Դա քաղաքական հայտարարություն է կամ պարզապես աշխարհաքաղաքական՝ նկատի ունենալով այն, որ Հայաստանն այդօրինակ հնարավորություն կարող է ստանալ Մինսկի խմբի համանախագահ երկրների օգնությամբ և համաձայնությամբ: Թե կոնկրետ որ համանախագահ երկիրը դա կիրականացնի տեխնիկապես՝ այլ հարց է, սակայն նմանօրինակ հնարավորության մասին հայտարարությունը գործնականում հավասարազոր է «Իսկանդերի» առկայության մասին հայտարարությանը՝ իհարկե քաղաքական համատեքստի առումով: Այսինքն՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում տեղի է ունենում մի զարգացում, կամ առնվազն շոշափելիորեն նշմարվում է միտում, երբ իրավիճակի վերահսկողությունն ու հրադադարի կառավարումը աստիճանաբար փորձ է արվում դուրս բերել «Սարգսյան-Ալիև» ձևաչափից, որտեղ առանցքայինն իհարկե Ալիևի հանգամանքն է, քանի որ նա է պատերազմական հռետորաբանության և ագրեսիվ հակահայկականության աղբյուրը:

Համանախագահներն ըստ երևույթին հոգնել են Ալիևի հետ պայմանավորվածությունների անընդհատ լարված ռեժիմից և փորձ են անում իրավիճակը տեղափոխել, այսպես ասած, առավել «ինքնաբավ» ռեժիմ: Այստեղ իհարկե դեռևս վաղ է խոսել այն մասին, որ ձևավորվում է հրադադարի կառավարման ինստիտուցիոնալ մեխանիզմ: Այդ մեխանիզմի ձևավորման հարցում Ադրբեջանի համաձայնությունն ու գործակցության պատրաստակամությունն անխուսափելի են: Սակայն ակնհայտորեն ձևավորվում է հրադադարի կառավարման, այսպես ասած, տեխնիկական կամ ռազմատեխնիկական առավել հագեցած և համակողմանի մեխանիզմ, այսպես ասած՝ օդում, ջրում և ցամաքում կամ ցամաքում, օդում և տիեզերքում:

Միևնույն ժամանակ այդ մեխանիզմը ինստիտուցիոնալ ռեժիմի և մեխանիզմի անցման միջանկյալ փուլ է, քանի որ դրա արդյունավետ և կայուն գործունեությունն ապահովելու դեպքում Ադրբեջանը թերևս ստիպված լինի համաձայնել ինստիտուցիոնալ ռեժիմին: Տվյալ պարագայում շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը կարողանա ապահովել այն ռազմաքաղաքական ռեժիմի տևականությունը, որի շնորհիվ է նաև Մինսկի խմբի համանախագահ եռյակը եկել կարգավորման գործընթացի նոր տրամաբանության և մոդելավորման անհրաժեշտության:

Իսկ Հայաստանն այդ ռազմաքաղաքական ռեժիմը պահելու մեկ տարբերակ ունի՝ չվերադառնալ միակողմանի արտաքին քաղաքականության վտանգավոր հուն, միաժամանակ ձեռնամուխ լինել ներքին բարեփոխումների իմիտացիոն գործընթացից առավել առարկայական քայլերի՝ բարձրացնելով տնտեսական էֆեկտիվությունը ոչ միայն իշխող համակարգի շրջանակում, այլև պետական օրգանիզմի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում