Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Իմաստուն հայ հասարակության ֆանտաստիկ քվեարկությունը, կամ ժողովուրդը երբեք չի սխալվում

Մարզական լրագրողների և քաղաքացիների քվեարկության արդյունքներով երեկ ձևավորվեց 2017 թվականի Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը: Մարզական լրագրողների քվեարկության արդյունքով առաջին հորիզոնականը զբաղեցրել էր Փարիզում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:

Երկրորդ հորիզոնականում աշխարհի գավաթակիր, շախմատիստ Լևոն Արոնյանն էր, իսկ երրորդ հորիզոնականը հավասար միավորներով կիսել էին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը և աշխարհի չեմպիոն, ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը: Վերջինիս հաջորդում էին, համապատասխանաբար, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը, սամբիստ Տիգրան Կիրակոսյանը, ըմբիշ Լևան Բերիանիձեն և հեծանվորդ Էդգար Ստեփանյանը: Հաշվի առնելով մարզիկների ձեռքբերումներն ու նվաճումները՝ լրագրողների կողմից ձևավորված լավագույն տասնյակը որոշ վերապահումներով կարելի է օբյեկտիվ համարել:

Հասարակության շրջանում անցկացված SMS քվեարկությունը, որին մասնակցել է շուրջ 20 հազար քաղաքացի, կարելի է անվանել ֆանտաստիկ:

Խոսքը չի վերաբերում հասարակության կողմից Հենրիխ Մխիթարյանի օգտին քվեարկելուն: Մխիթարյանին լավագույն մարզիկ ճանաչելը միանգամայն սպասելի էր: Ֆուտբոլն ամենասիրված և ամենամասսայական մարզաձևն է: Մխիթարյանը միակ հայ ֆուտբոլիստն է, որը մեծ նվաճումների է հասել համաշխարհային ֆուտբոլում: Մխիթարյանի շնորհիվ միլիոնավոր մարդիկ տեղեկացել են Հայաստան երկրի մասին: Մխիթարյանի՝ միայն Եվրոպա լիգայի գավաթը գլխավերևում պահելը հպարտության րոպեներ պարգևեց միլիոնավոր մարդկանց:  Հասարակության քվեարկության արդյունքներով երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն Գրիգոր Մխիթարյանը:

Ընթերցողներիս, կարծում եմ, չեմ հիասթափեցնի, եթե խոստովանեմ, որ լինելով 15 տարվա մարզական լրագրող՝ երբեք հոդված չեմ գրել սամբոյի, առավել ևս մարտական սամբոյի մասին: Տեղյակ չեմ, թե ով է ամենահայտնի սամբիստը: Հեռուստացույցով երբեք չեմ տեսել, որ սամբո ցուցադրվի: Նշենք, որ սամբոն համարվում է, այսպես ասած, սովետական մարզաձև, որը հիմնվել է 30-ական թվականներին ներքին գործերի՝ ժողովրդի կողմից հայտնի НКВД-ի սպաների մարտական պատրաստվածությունը բարձր պահելու համար: Որքանով որ տեղյակ եմ՝ մարտական սամբոն իր վարկանիշով զիջում է դասական սամբոյին: Եվ ահա Գրիգոր Մխիթարյանը աշխարհի չեմպիոն է դարձել այս տարվա նոյեմբերին՝ Սոչիում տեղի ունեցած մարտական սամբոյի աշխարհի առաջնությունում:

Ի դեպ, 52 քաշային կարգում, որտեղ Մխիթարյանը չեմպիոն է դարձել, հայտավորված են եղել ընդամենը 8 սամբիստներ, որոնցից 7-ը՝ նախկին Խորհրդային միության երկրներից: Կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են: Ի սրտե շնորհավորելով Գրիգոր Մխիթարյանին՝ պետք է հիշատակենք հայտնի ասույթը՝ ժողովուրդը երբեք չի սխալվում:  Իմաստուն, ակտիվ հասարակությունը, որը մասնակցել է քվեարկությանը, փաստորեն սամբոյի մեծ սիրահար է, ինչը կարելի է բացահայտում համարել: Հասարակություն, որի համար համար Սամբոյի աշխարհի չեմպիոնը ավելի բարձր է, քան Օլիմպիական և աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը,  աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը, հայտնի ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու էլի բազմաթիվ մարզիկներ: Եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ապա եթե լավագույն մարզիկների հավակնորդների շարքում լինեին արևելյան մարզաձևերի ներկայացուցիչները, ապա հենց նրանք 90 տոկոսով կձևավորեին լավագույն  տասնյակը:

Նշենք, որ տարատեսակ կարատեների աշխարհի չեպիոններ այսօր ունենք գրեթե բոլոր «թաղերում»: Մասնակցելով 7-8 հոգանոց աշխարհի առաջնություններին՝ մեր կարատեիստները տարվա ընթացքում հարյուրավոր մեդալներ են բերում: Իսկ թե ինչու է սամբոյին հատուկ ուշադրություն դարձվում, կարծում ենք, պարզ է: Մարզաձևը սովետական է՝ ռուսական, իսկ մենք դեռևս չենք կարողանում թոթափել «Սովետից» մնացած փոշին: Ու թեև շատ է խոսվում, որ լավագույն մարզիկների ընտրությունների նոր ձևաչափը արդար է, թափանցիկ, այդուհանդերձ՝ գրանցված արդյունքները ոչ միանշանակ արձագանք են ստացել: Չցանկանալով որևէ կերպ մեկնաբանել լավագույն մարզիկի ընտրությունների նոր ձևաչափը՝ կարող ենք միայն փաստել, որ մեր երկրում քչերն են հավատում ազատ և արդար ընտրություններին:

Ավելին, ընտրությունների միջոցով 10 հազար դրամ  աշխատող մարդը հոգեբանորեն ուղղակի պատրաստ չէ իր գրպանից թեկուզ 50 դրամ ծախսել և մասնակցել ընտրություններին: Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք:  2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկներին շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ՝ ցանկանում ենք նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում